ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների […]
Թեգ` Ադրբեջան
Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական Day.az կայքում հայտնվեց «Армянские солдаты пьют за твое здоровье, Сержик!» հոդվածը[1], գարեջուր խմող հայկական զինվորների նկարներով: Հոդվածում նշվում էր, որ հայկական բանակում անկարգություն է տիրում և Հայաստանում ոչ ոք դրանից տեղյակ չէ:
Կարճ ժամանակ անց հայ բլոգեր` kornelij.livejournal.com օրագրի հեղինակը հայտնաբերեց, որ «զոհված հայ զինվորի» լուսանկարը իրականում վրացի զինվորի լուսանկար է, վերցված kprf.ru կայքից:
Վրաստանն այսօր կանգնած է տարածաշրջանային լուրջ խնդիրների առջև: Բացի այն , որ հարավկովկասյան այդ երկիրն իր հյուսիսային հզոր հարևանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, Վրաստանը նաև լուրջ տարաձայնություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները ոչ միայն առօրեական հարցերի շրջանակում են, այլև ներառում են խորքային խնդիրներ, որոնք առնչվում են Վրաստանի պետականության պահպանմանն […]
Թուրքական լրատվամիջոցների համաձայն` Եվրատեսիլում Ադրբեջանը ներկայցնող երգչուհի Հադիսեն, իր հայրենիքում լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Մի քանի օր առաջ երգչուհին իր մամուլի ասուլիսներից մեկում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ցանկություն էր հայտնել, որ երկու երկրների սահմանը բացվի և խաղաղություն հաստատվի: Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ իրարանցում է առաջացրել: Արդեն իսկ հայտարարություններ են հնչում, թե երգչուհին իր հայրենիքում […]
Ադրբեջանում «atv International» հեռուստալիքը ամսվա վերջին կհեռարձակի ադրբեջաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հեռուստահաղորդումներ: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի տնօրեն Վագիֆ Այդընօղլուն: Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում դժվարություններ են ունեցել հայերեն լեզվի հարցում, քանի որ Ադրբեջանում շատ քիչ թիվ են կազմում հայերեն լեզվին տրիապետողները: Եվ չնայած Բաքվի պետական համալսարանում կազմակերպվում […]
«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի: Հայկ Դեմոյանը հանդես եկավ առաջարկով, […]
Ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի քննարկում, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳՆ և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարները: Այդ մասին Ռեգնումը հաղորդել է ` հղվելով Ալիևի վարչակազմի իր աղբյուրին: Ադրբեջանի ղեկավարները մասնավորապես քննարկել են երկրի արտաքին և տեղեկատվական քաղաքականությունների հետագա ռազմավարությանը վերաբերվող […]
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերին, հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։ Ըստ «Day.az»-ի




