Տնտեսություն

Հոկտեմբեր 18, 2014թ. 16:09

ԵՏՄ Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար, «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարում ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը: «Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Ծանոթ լինելով […]


Հոկտեմբեր 17, 2014թ. 22:53

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:


Հոկտեմբեր 17, 2014թ. 00:05

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածը եւ «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածը, սահմանվեց բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի նմուշի նոր նախագիծը:


Հոկտեմբեր 16, 2014թ. 22:17

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում հիշյալ կառույցին, ի՞նչպիսի քաղաքական ռիսկեր է պարունակում այս գործընթացը, ինչպիսի՞ տնտեսական հնարավորություններ են բացվում մեր երկրի առաջ ու վերջապես, ինչպե՞ս կարելի է օգտվել դրանցից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ակնկալում է ստանալ հայ հանրությոնը, ինչն էլ հետևաբար, բաց խոսակցություն է պահանջում:


Հոկտեմբեր 15, 2014թ. 22:12

Մենք մեծապես կարող ենք շահել, եթե հաջողենք լուծել ներքին մի կարևոր խնդիր՝ ձերբազատվենք կոռուպցիայից: Եթե նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ապա մեր եվրոպացի գործընկերները Հայաստանը կնախընտրեն այլ ԵՏՄ երկրներից ու շատ գործարքներ, ծրագրեր կիրականացնեն հենց Հայաստանում, հարկերն էլ այստեղ կվճարեն: Ուղղակի պետք է հետևողականորեն աշխատել ու վստահություն ձեռքբերել:


Հոկտեմբեր 14, 2014թ. 02:14

Մենք պետք է ամեն ինչ անենք` այս իրավիճակն օգտագործելով տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու եւ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ այդ գործում իհարկե շատ կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը` գործարար բանակին ճիշտ ուղղորդելու համար, ինչպես նաեւ գործարարների ճկուն ու ճիշտ կողմնորոշումը նոր իրավիճակում:


Հոկտեմբեր 11, 2014թ. 15:40

Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:57

Գիտե՞ք, երբ կարող ենք Հայաստանում դրական տեղաշարժեր ակնկալել: Վստահ եմ, ա՛յն ժամանակ միայն, երբ ուսուցչին հիշեն և իբր մեծարեն ոչ թե և ոչ միայն ուսուցչի օրը (ինչպես կանանց հարկադրված մի փունջ ծաղիկով ՛՛գնահատում են՛՛ մարտի 8-ին), իսկ մյուս օրերին՝ լավագույն դեպքում կենացներ շռայլեն, այլ ամեն օր: Գոնե ամեն անգամ, երբ հայ մարդը՝ ռամիկ, թե նախարար, […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 23:12

«Որքանո՞վ ենք պատրաստ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Այս հարցի պատասխանից շատ բան է կախված, քանի որ մարտահրավերները բազմաթիվ են»,- կարծում է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: Խոսքը միայն պայմանագրային փաստաթղթերում ամրագրված տեխնիկական չափորոշիչների մասին չէ, որոնք արդեն ներդաշնակեցվել եւ միության անդամ երկների հետ համաձայնեցվել են: «Հայ գործարարները պետության աջակցությամբ` իրազեկման առումով, պետպատվերների, պայմանագրերի հնարավորություն պետք է ունենան: […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 20:42

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի ուշագրավ գրառում: Այն ներկայացնում ենք ստորև: :