Իրան

Հոկտեմբեր 20, 2010թ. 16:53

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին երեքշաբթի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի ըբդունման արարողության ժամանակ հայտարարել է, որ լարվածություն գոյություն չունի ռուս-իրանական հարաբերություններում: <Ռուս-իրանական հարաբերությունները լարված չեն, և երկրների շահերն են, որ կանխորոշում են քաղաքական կապերը>,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Չավեսի այցը բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ` նշել է, որ այն […]


Սեպտեմբեր 20, 2010թ. 12:36

ABC հեռուստաընկերության This Week ծրագրում Քլինթոնն ասել է, թե Միացյալ Նահանգներին գնալով ավելի է մտահոգում Իրանում ուժայինների ազդեցության ընդլայնումը։


Սեպտեմբեր 16, 2010թ. 15:40

«Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում մեզ անհանգստացնում է այն խնդիրը, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի»,- այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի սահմանապահների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հարևան երկրներում թմրամոլների քանակի ավելացման խնդրի մասին, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը: Իրանցի գեներալը նաև […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:30

Հայաստանն ու Իրանն ունեն խորը և պատմական հարաբերություններ, երկու երկրները երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ճանապարհը հստակ ուղենշել են և շարժվում են այդ ճանապարհով: Իրանը տարբեր ոլորտներում կաջակցի հայ-իրանական հարաճուն հարաբերությունների զարգացմանը: ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, խոսելով տարածաշրջանային […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 14:25

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ […]


Սեպտեմբեր 16, 2010թ. 10:18

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Հանդիպման սկզբում նախարար Նալբանդյանը Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 16:22

Սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ: Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ իրավապայմանագրային դաշտը կարգավորելուց հետո հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալների կրկնապատկումն ու եռապատկումը, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջկառավարական կապերի համատեղ հանձնաժողովը: Իրանական […]


Օգոստոս 27, 2010թ. 20:02

«Հարկավոր է այդ խնդիրը միջազգային հանրության շրջանում հետևողական իրավաբանական ուսումնասիրությունների առարկա դարձնել»։


Օգոստոս 27, 2010թ. 09:45

Իրանը ամբողջովին դադարեցրել է Թուրքիային գազի մատակարարումը։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մաջիդ Բուջարզադեին։ Ըստ նրա՝ գազի մատակարարումը դադարեցվել է թուրքական կողմի խնդրանքով՝ «Թուրքիայի տարածքում առաջացած տեխնիկական խնդիրների» հետ կապված։ Իրանական ընկերությունը վստահեցնում է, որ պատրաստ է վերականգնել գազի մատակարարումը ցանկացած պահի, երբ այդ խնդիրները վերացվեն։ Հիշեցնենք, որ […]


Օգոստոս 25, 2010թ. 12:01

Իրան-Թուրքիա գազատարի այն հատվածում, որ անցնում է թուրքական Ագրի շրջանով, պայթյուն է գրանցվել, հաղորդում է Dogan գործակալությունը: Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել, որի կրակը հասել է մոտ 100 մետր բարձրության: Վթարի վայր են ժամանել հրշեջներ և նաթվային ընկերության մասնագետներ: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը: ArmAr.am