«Այս երկու տոները մեծ ուրախության են մեզ համար: Դրանք խորհրդանշում են Քրիստոնեության հիմնադրումը: Տոնում ենք մեր ազգի դարձը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը»
Հոգևոր
Պարզվում է, ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովում խիստ մտահոգված են, որ հայ դպրոցականն իր երկրում հնարավորություն ունի խորությամբ ուսումնասիրելու ազգային արժեքներ կրող ու ստեղծող իր եկեղեցու պատմությունը: Հանձնաժողովին հունից հանում է այն, որ “Հայ եկեղեցու պատմություն” առարկան հայաստանյան դպրոցների ուսումնական ծրագրերում ներառված է որպես պարտադիր ուսուցանվող:
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ […]
Ա. Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում. 1. Այլասերվածությունները հեթանոսական և աստվածաշնչական տեսանկյուններից. ա. Սեռական այլասերվածությունը հեթանոսական պաշտամունքներում. Ջեյմս Քենեդին իր «Եթե չլիներ Հիսուսը» (Սիմֆերոպոլ, ДИАЙПИ, 2009) գրքում գրում է, որ Հին աշխարհում ծաղկել են թե’ պոռնկությունը, թե’ խմբային սեքսը, թե’ լեսբիականությունն ու սոդոմականությունը: 1) Ըստ հնագետ Ջոզեֆ Ֆրիի` հին քանանական տաճարներում պաշտում էին այլասերված սեքսը: Հնագետ Ու.Ֆ.Օլբրայթն […]
Հայաստանն այսօր հայտնվել է օրենսդրական ծուղակում՝ իր իսկ կողմից ընդունած օրենքների արդյունքում: Փաստորեն, գերին ենք դարձել դրսից մեզ պարտադրված մի շարք օրենքների, որոնց հղում անելով միջազգային տարբեր կառույցներ ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնում են, նույնիսկ պահանջում՝ ստանձնել եք պարտավորություններ, ուրեմն խտրական վերաբերմունք չցուցաբերեք ԼԳԲՏ-ների հանդեպ:
Երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Համահայկական ծնողական կոմիտեի», Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից «Տյառնըդառաջի» տոնի առիթով նախաձեռնված միջոցառումների շրջանակներում այսօր` փետրվարի 6-ին, կենտրոնական զորամասերից մեկն այցելեցին «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ հոգևոր և […]
Արեւմուտքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ, այդ պատրվակով իրականացվող մարդկության այլասերման քաղաքականության վերաբերյալ է մեր հարցազրույցը Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի համանախագահ, աստվածաբանության դոկտոր ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԻ հետ: –Ո՞ր ասպարեզներում են դրսեւորվել ու դրսեւորվում քրիստոնեության դեմ ուղղված մարտահրավերները: -Նախ, աշխարհայացքային պատերազմում: Դրա առավել հայտնի օրինակներից է մարտնչող աթեիզմը: 19-րդ դարի աթեիստ փիլիսոփա Նիցշեն քրիստոնեությունը համարել […]
Իր տեսակով նա իսկական հոգևորական է. տեսակ, որն այնքան անհրաժեշտ է գործունյա և ազնիվ հայորդիներին եկեղեցուն կապելու համար: Թող շատ-շատերը նրանից օրինակ վերցնեն.
Լավ իմանալով աղանդավարական կառույցների ու դրսի հրահանգիչների սերտ կապերը, դժվար չէ կռահել, որ զեկույցը ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: եվրոպական հիշյալ կազմակերպությունն իր զեկույցով կոնկրետ հրահանգ է ուղղում ՙԵհովայի վկա՚ աղանդավորական կառույցին:




