Գրեթե չկա այնպիսի օր, երբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ֆեյսբուքում ինչ-որ բան չգրի: Ընդ որում, վերջինիս գրառումների շուրջ 88.9%-ը «համագործակցության» մասին է: Այսինքն, այսրոպեական Հ.Հ-ն ցանկանում է ձեռք բերել արհեստավարժ համագործակցողի համբավ: ԵՊՀ-ում կատակում են` Հ.Հ-ից անհրաժեշտ է զգույշ մնալ, քանզի նա «ում բռնի, համագործակցում է»: Համագործակցելու այսօրինակ ձգտման վերաբերյալ հոգեբաններն ու իրավապահներն իրենց կարծիքն […]
Հասարակություն

Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին:

Փաստաբանն ասել է.«Այս ամբողջ գործընթացի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ն արատավորելն ու նրանց կողմից իրականցվող արդարացի պայքարը նսեմացնելը»: Փաստաբանն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:

1990 թվականի այս օրը` օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում: Արմավիրցի Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150): Մամիկոն […]

Հայաստանում ինստիտուտները չեն աշխատում, ինչի հետևանքով ստեղծվել է քաոս։ Անհրաժեշտ է հիվանդությունը ճիշտ ախտորոշել, որպեսզի բուժումը սկսվի ճիշտ տեղից և ընթանա բարեհաջող։ Ինստիտուտները պետք է կայացնել, այլ տարբերակ չունենք։

Վերջերս մի անգլիական ընկերություն ևս վաճառեց Կապանի մի հանքերից մեկի իր մասնաբաժինը: Այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ: Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի: Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները: […]

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի օրն է օգոստոսի 7_ը ՀԱՀԳԲ արծիվ տղերքի հիշատակին Բոց ու կրակից ծնված ասպետներ, Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի, Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր, Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։ Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ, Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք, Սրբեցիք Դատից արցունքները մեր, Ու նոր էջերը ռումբով գրեցիք: Պայթյունի […]





