Հասարակություն

Փետրվար 27, 2015թ. 12:13

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]


Փետրվար 27, 2015թ. 10:28

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես գրում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ […]


Փետրվար 25, 2015թ. 21:31

“Բարգավաճ Հայաստան”-ը մի ոտքով ընդդիմություն էր, մյուսով՝ իշխանություն, ու քանի որ ճողված վիճակում գտնվելը շատ անհարմար դիրք էր՝ եղավ այն, ինչ եղավ: Այսպես պատկերավոր ներկայացվեց այն իրավիճակը, որում հայտնվեց ԲՀԿ-ն: Ինչո՞ւ մեզանում չի ձևավորվում “ճողված վիճակներից”՚ զերծ՝ իրական ընդդիմություն, ուժ, որը ժողովրդին հուսախաբ չի անի:


Փետրվար 25, 2015թ. 18:35

Ինչպես տեղեկացնում է Nyut.am-ը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով […]


Փետրվար 25, 2015թ. 16:47

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- այս մասին այսօր ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության […]


Փետրվար 25, 2015թ. 16:14

Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քաղել: Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թվականին Շապին Գարահիսարում: Նախնական կրթությունը ստանցել է Մուշեղյան վարժարանում, այն ավերտելուց մոտ մեկ […]


Փետրվար 25, 2015թ. 15:55

ՌԴ Դաշնային խորհուրդն ,այսօր կայացած նիստի ընթացքում, հաստատել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է 30 օրվա ընթացքում մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց գրանցման:Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսների և Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։Նույն օրենքն այժմ […]


Փետրվար 25, 2015թ. 14:28

Մետրոպոլիտենի ՙԵրիտասարդական՚ կայարանի ստորգետնյա անցումը հունիսից նորից կսկսի կատարել իր գործառույթները, բայց արդեն վերափոխված տեսքով և բացի հետիոտնի համար նախատեսված անցումից այն մարդկանց համար կծառայի նաև որպես առևտրի ու ժամանցի համալիր: Նախագծով նախատեսված է, որ ստորգետնյա այդ հատվածում գործելու են բրենդային և ոչ բրենդային փոքր խանութներ, սննդի կետեր, սրճարաններ՝ շատրվաններով շրջապատված: Ստորգետնյա այդ անցումի զգալի […]


Փետրվար 25, 2015թ. 13:49

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հղում անելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները գտնվում են ծանր վիճակում, այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց, թե «Այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է՞ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ի պատասխան պատգամավորի հարցին՝ հայտարարեց, թե […]


Փետրվար 25, 2015թ. 10:57

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեմ են իրենց գյուղի մերձակայքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը, քանի որ այն մերձակա գյուղերի ողջ արոտավայրերն ու վարելահողերը դնում է ծանր մետաղներով աղտոտելու վտանգի տակ. վստահեցնում են բնապահպանները: Նոր պոչամբարը պետք է կառուցվի Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Բնապահպանները նշում են, որ այն […]