Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]
Թեգ` Արցախ
Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ: Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է […]
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»: Այսպես. ռուս […]
Համաձայն ադրբեջանա-թուրքական մամուլի հրապարակումների, վերջերս Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում իբր թե Սերժ Սարգսյանն իր համաձայնել է Ադրբեջանին հանձնել Արցախի ազատագրված տարածքների մի մասը: Պաշտոնական Երևանը, սակայն, հրաժարվել է անգամ քննարկել Բերձորի շրջանի հանձնումն Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի տեղեկատվության, Հայաստանը դեմ չէ հանրաքվեի միջոցով այդ հարցի լուծմանը: Նշենք, […]
«Այս դիվանագիտական «բորշը» պատրաստված է արևմուտքի` այսօրվա Բաբելոնի կողմից և պարտադրված է մեզ: Բայց հայ ժողովուրդն այն չի ուտի»,- վստահ է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների տեքստերը «տգետ ու հայատյաց» որակելով` համարում է «աղերսագիր». «Մեզ երկրորդ անգամ պարտադրում են Բեռլինի կոգրեսն ու Լոզանի պայմանագիրը»: Արձանագրություններում Դավիթ Հակոբյանը դիվանագիտական խաբկանքներ է տեսնում. «Շրջափակումը միջազգային […]
Քաղաքական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը «Արմատ»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև նախաստորագված արձանագրություններին և ՀՀ ղեկավարության կատարած քայլերն անվանեց դիվանագիտորեն ճիշտ մշակված. «Հայաստանը սրանով ներքաշվեց համաշխարհային քաղաքականության բարձր ոլորտներ: Այսօր մենք պետք է ճշգրտենք մեր հետագա անելիքները և փորձենք իրականությունը տեսնել այնպես, ինչպիսին որ այն կա և ոչ թե այնպես, […]
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:
1981թ. հայտնի միջազգային հարաբերությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Լեբոուն հրատարակեց մի աշխատություն (Richard Ned Lebow. “Between Peace and War: The nature of international Crisis”, 1981), որը նրան մեծ ճանաչում բերեց: Այստեղ հեղինակը առաջարկում էր ճգնաժամային իրավիճակում պետության քաղաքականության մի քանի տեսություն, որոնցից մեկի համաձայն, պետությունը պատերազմի մասին որոշում է ընդունում ոչ թե ճգնաժամի հետևանքով, այլ դրանից […]
Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:
Արդեն երրորդ տարին է, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Ռուսական խոսքի» օրեր: Այս անգամ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև հայկական երկրորդ հանրապետությունը: «Ռուսական խոսքի» օրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուսական արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ օրերս ժամանեցին Արցախ: Հյուրերին դիմավորեցին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ կառավարության […]




