Ցեղասպանություն իրականացրած թուրքի թոռ Էրդողանն այսօր սպառնալիք է ուղղում մարդատյացության դեմ բողոքող հայությանն ու նրան սատարող երկրներին, իսկ Բեթհովենի հայրենիք Գերմանիան շարունակում է ներողություն հայցել Հոլոքոստի զոհերի թոռներից: Սա է ընդամենը բարբարոսության և քաղաքակրթության տարբերությունը: Մեկի մեջ ազգի արժանապատիվ ապագայի կարևորությունն է խոսում, մյուսի մեջ` անընդհատ թաքնվող գողի զգուշավորությունը: ArmAr.am
Հայ-թուրքական հարաբերություններ
«Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողական դիվանագիտությունը ի սկզբանե դատապարտված էր պարտության, եւ այսօր էլ մենք այն որպես պարտություն ենք գրանցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Նրա խոսքով, իրենց կուսակցությունը խորապես համոզված է, որ այս փուլում հայ-թուրքական հաշտեցման գործընթաց ոչ մի կերպ չէր կարելի սկսել։ «Հենց սկզբից ակնհայտ էր, որ այդ […]
Մաթեմատիկական մոտեցում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերության ստեղծման հարցի շուրջ Մինչև այժմ Երկիր մոլորակի վրա Մարդկային քաղաքակրթության՝ հատկապես ռազմական մեքենայի, շարժիչ ուժը նավթն է և դրան ուղեկից գազը։ Վերջին 100 տարվա Երկիր մոլորակի քաղաքական կյանքը կարելի է համարել պայքար – տիրանալու համար աշխարհի էներգետիկ պաշարներին՝ հատկապես նավթի և գազի պաշարներին։ Գուցե պատմագետները կարողանան ապացուցել նաև, որ անգամ […]
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին` […]
«Գյուղատնտեսության ոլորտն առաջինը կտուժի հայ-թուրքական սահմանի բացումից: 450-500 հազար մարդ է զբաղված գյուղատնտեսության ոլորտում. սահմանի բացման դեպքում այս անձինք ենթակա են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկին»: Այսպիսի հայտարարությամբ այսօվա կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հետևաբար երբ խոսում ենք սահմանների բացման մասին, առաջին գործողությունը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը»: Այս առումով առաջնային քայլ […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների մասնակցությամբ կայացած համաժողովում անդրադարձել է իր` օրերս հնչեցրած հայտարարությունը` «100 հազար անօրինական հայերին արտաքսելու» մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում: Նախ նա մեղադրել է լրագրողներին, իր խոսքը ոչ ճիշտ ներկայացնելու մեջ: Ապա «դասեր» տվել իրեն քննադատած թուրք լրագրողներին. «Կոչ […]
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։ […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա, հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող 100 հազար հայերին երկրից կվտարեն, ասել, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, որ Թուրքիայի վարչապետի ասածն ուղղակի ճիշտ չի ընկալվել. «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ, շատ ավելի քիչ […]
Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]




