Հայ-թուրքական հարաբերություններ

Մարտ 26, 2010թ. 14:39

Մենք չունենք քաղաքական այնպիսի թիմ, որը կկարողանա սպասարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս բարդ գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով, իշխանությունները երկու տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ չեն իրականացվել, իշխանությունների որակի փոփոխություն չի եղել: Գնահատելով Թուրքիայի կեցվածքն այս գործընթացում, Սուրենյանցն այն ճկուն համարեց՝ նշելով, […]


Մարտ 26, 2010թ. 13:48

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանը շատ արագ վավերացնի հայ- թուրքական արձանագրությունները եւ պայման դնի Թուրքիայի առջեւ. երկու ամսվա ընթացքում չվավերացնելու դեպքում` վավերացումը չեղյալ կհայտարարվի: ԱԻՄ նախագահն այսօր այդ մասին խոսել է ՙՏեսակետ՚ մամուլի ակումբում: Թեմային նույն ակումբում ավելի ուշ այսօր անդրադարձել է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: […]


Մարտ 26, 2010թ. 10:30

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները: Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր […]


Մարտ 26, 2010թ. 09:00

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը խոսելով հայ-թուրքական հարաբերություններից  ասել է, թե Վաշինգտոնի համար հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ որպես գերակա ուղղություն: Բայց դրանով հանդերձ այն միաժամանակ  դեռեւս շարունակում է մարտահրավեր համարվել։ Նա այն համոզմանն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգնում է տարածաշրջանում ինտեգրացիայի հիմքեր ստեղծելուն եւ կհանգեցնի տարածաշրջանային կայունության եւ երկու երկրների միջեւ համագործակցության […]


Մարտ 24, 2010թ. 16:53

ՀՀԿ անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն, անդրադառնալով Թուրքիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերի հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են և դրանք չեն վավերացվելու, նշեց, որ Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն։ «Ես էլ ձեզ ասում եմ հետևյալը՝ հայ-թուրքական արձանագրությունները անպայման ստորագրվելու են»,-հավելեց նա: Նա նշեց, որ Թուրքիան չի կարող իր […]


Մարտ 23, 2010թ. 10:30

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են նորանոր առաջարկներ ներկայացնել իշխանություններին` թե ինչպե՞ս դիմակայել Հայոց Ցեղասպանության միջազգային արշավին, ի՞նչ նոր մարտավարություն մշակել այս ուղղությամբ, և ի՞նչ ընթացք տալ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին: «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) կուսակցության պատգամավորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահությանը  առաջարկ են ներկայացրել այս հարցերի […]


Մարտ 22, 2010թ. 18:03

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի տապալվել կամ ձախողվել: Նման կարծիք հայտնեց մարտի 22-ի ասուլիսում ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: «Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, եւ ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը եւ լինում ենք»,- նշեց նա, հավելելով, որ գործընթացը շարունակվում է, եւ, հավանական է, […]


Մարտ 22, 2010թ. 16:35

Թուրքական լրատվամիջոցներում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին այլևս գրվում է անցյալ ժամանակով: Նկատելի է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման էջը այլևս փակված է համարում: Իսկ պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Թուրքական «Sabah»-ը անդրադառնալով խնդրին նշում, որ եթե այդ արձանագրությունները վավերացվեին. «Ամեն բան այլ կլիներ»: Հոդվածի հեղինակը անմիջապես էլ բացում է փակագիծը, թե ո՞ր դեպքում կվավերացվերին […]


Մարտ 22, 2010թ. 14:33

«Բոլոր հույսերը, թե Թուրքիան քաղաքակրթվել է,  ի դերև ելան, և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը` հայերին վտարելու մասին, պատասխանն էր բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին թռնել Թուրքիայի գիրկը»,-  ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, երբ միասնական լինենք ցեղասպանության ճանաչման հարցում եւ հասկանանք, որ սխալ է ցանկացած գործողություն, որն արվում […]


Մարտ 22, 2010թ. 13:17

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Կիրակոսյան, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար: Ինչպե±ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Պատասխան. – Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա […]