Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր […]
Հայ-թուրքական հարաբերություններ
«Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը չեն կարող կապակցվել իրար, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։ Գորդոնն ընդգծել է, որ մարտի 4-ին ԱՄՆ […]
Թուրքիայում որոշել են դիվանագիտորեն մեղմել երկրի վարչապետ Էրդողանի` «Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու» մասին լոնդոնյան հայտարարությունը: Հանդես գալով Թուրքիայի վարչապետի անհավասարակշիռ հայտարության դեմ թուրք քաղաքական գործիչները սկսել են հրապարակավ քննադատել վարչապետին, գիտակցելով, որ երկրի բարձրաստիճան ղեկավարի կողմից հնչած նման հայտարությունը լրջորեն վտանգում է Թուրքիայի, առանց այն էլ երերացող վարկը: Աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար […]
«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից է և շատ կարևոր են […]
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի դիտարկմամբ, նման հայտարարություններն ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Տիգրան Սարգսյանի […]
Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]
«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]
Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է Հայաստանին` հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, […]
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի […]




