Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան եւ հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:
ԼՂ Հանրապետություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի մասնաճյուղի ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախի հետ կազմակերպության համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, միաժամանակ ընդգծելով համագործակցությունը որակապես նոր հարթություն […]
Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ-Լիբանան
ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք:
Նախագահը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի, Լիբանանի հայազգի նախարարների, պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է երկհարկանի դպրոց, այն նախատեսված է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա Հիմնադրամի 14-րդ ծրագիրն է ԼՂՀ Մարտունու շրջանում: Դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ ռազմագիտության, կենսաբանության, բուժսպասարկման համար առանձին սենյակներ: […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը: Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է […]
«Եվ ամերիկացիները, և ֆրանսիացիները բազմիցս իրենց համաձանյությունն են արտահայտել մեր ներկայացրած գաղափարհներին>
Օգոստոսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին (Stephen Pound), որին ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը։ Բրիտանացի խորհրդարանականի հաղորդմամբ՝ իր այցը, ինչպես նախորդ անգամ էր՝ 2007թ., ճանաչողական բնույթ է կրում։ ՙԽնդիրս է,- ասաց նա,- անմիջականորեն տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի ներքին կացությանը, քաղաքական […]




