Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԼՂ Հանրապետություն
Արցախում այսօր` հայկական հին տոմարով Նավասարդի օրը, «Սերունդ» հասարակական կազմակերպությունը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով:
Հացարտադրությունը բացի բիզնես լինելուց, նաև սոցիալական և պետական անվտանգության հարց է, և կառավարությունը չի կարող անտարբեր մնալ:
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ղրղըզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը եւ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում: Այս` ոչ պաշտոնական հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն: […]
Օգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված է Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին:
Ո’չ նախագահական Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ եռյակը, ոչ հարեւան եւ մեր հանրապետությունների պաշտոնյանները լիազորված չեն…
«Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուս եղբոր հետ»:
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձևաչափը սպառել է իրեն, որովհետև շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում…
Միջոցառման նպատակն է հավաքել ԶԼՄ-ների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների, սոցիալական ցանցերի և առհասարակ մարդկանց, ովքեր…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Արա Հարությունյանը: Քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքը՝ այն համարելով ինչպես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական […]




