ԼՂ Հանրապետություն

Մարտ 22, 2010թ. 16:55

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մարտի 20-ի հրամանագրով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի անդամ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը, Արցախում իրականացվող զարգացման ծրագրերին իր գործուն մասնակցության համար, արժանացել է Արցախի «Երախտագիտության» շքանշանի: Ինչպես ArmAr.am-ին հայտնում են «ՙՀայաստան» համահայկական հիմնադրամիից, Արա Բոյաջյանը 1993 թ.-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի հիմնադիր անդամ եւ 17 […]


Մարտ 22, 2010թ. 16:35

Թուրքական լրատվամիջոցներում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին այլևս գրվում է անցյալ ժամանակով: Նկատելի է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման էջը այլևս փակված է համարում: Իսկ պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Թուրքական «Sabah»-ը անդրադառնալով խնդրին նշում, որ եթե այդ արձանագրությունները վավերացվեին. «Ամեն բան այլ կլիներ»: Հոդվածի հեղինակը անմիջապես էլ բացում է փակագիծը, թե ո՞ր դեպքում կվավերացվերին […]


Մարտ 22, 2010թ. 16:10

«Մեր պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը չի դարձել բանակցային լիարժեք կողմ»,-այսօրվա ասուլիսում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Միանսյանը, Ստեղծված իրավիճակում Հայաստանի ու ԼՂՀ-ի հարաբերությունները պետք է  վերածվեն երկու երկրների ռազմավարական հենքի վրա հիմնված հարաբերությունների: Ըստ նրա, ԼՂՀ խնդրի արագընթաց հանուցալուծումը սպառնում է մեր ազգային շահերին, և պատահական չէ, որ այսօր հայկական […]


Մարտ 22, 2010թ. 13:57

«Մենք առաջարկում ենք շտկել սխալները: Այո, սխալ է տեղի ունեցել և ճիշտ կլինի քաջություն ունենալ այդ սխալը ուղղել, և մենք դա ուղղում ենք», -այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Ի՞նչ սխալի մասին է ակնակրում  պարոն Զոհրաբյանը. Ինչպես նկատում է պատգամավորը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղը դուրս […]


Մարտ 22, 2010թ. 10:00

Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկնելով, թե իրենք որոշ վերապահումներով համաձայնություն են տվել նորացված մադրիդյան սկբունքներին, միաժամանակ ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական մասն ավարտվել է, և Ադրբեջանին հաջողվել է չզիջել իր դիրքերը և չի համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ: Արձագանքելով Ադրբեջանի նախագահի վեջին հայտարարություններին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ […]


Մարտ 20, 2010թ. 16:27

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղի կարգավորումը մտել է վճռական փուլ: Նա նկատել է, թե Մինսկի խմբի կողմից այս պահին արված առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Ալիևը նաև հույս է հայտնել, որ մյուս խնդիրները կլուծվեն բանակցության ընթացքում, պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու տարածքների վերադարձը: ArmAr.am


Մարտ 20, 2010թ. 15:11

«Մենք չենք կարող հակամարտության հետևանքները վերացնել, եթե չլուծենք դրա պատճառների հարցը: Ինչ վերաբերում է պատճառներին, մենք, առաջին հերթին, խոսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Երբ այստեղ ձեռքբերում կունենանք, տարածաշրջանային հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ հետագա աշխատանքները հեշտ ու արագ կիրականացվեն»,- «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը միաժամանակ նշել […]


Մարտ 20, 2010թ. 12:02

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի Հանրապետությունում  «Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 18:05

Մարտի 13-ից 17-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանը և ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այցի հիմնական նպատակը գրող- հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակի նշումն էր, ինչն էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մարտի 16-ի երեկոյան` Ստեփանակերտի Երիտասարդության պալատում: Նույն օրն առավոտյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր Հայաստանից ժամանած […]


Մարտ 19, 2010թ. 18:01

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը  հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով,  որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը […]