Այսօր դարձյալ գերտերությունների քաղաքական-առևտրի սեղանին դրված է արցախյան հիմնախնդրը հապշտապ լուծելու պարտադրանքը:Մադրիդյան «հնացած» ու «նորացված» սկզբունքների շրջանակներում մեզ դարձյալ պարտադրում են գնալ զիջումների. հայի հայրենիքի մասերը աճուրդի են հանել ու անունը դրել փոխզիջում… Հզորների` քաղաքական, տնտեսական շահերով պայմանավորված մի անընկալելի, անբարո առևտուր… ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «Երկրի […]
ԼՂ Հանրապետություն
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Նեստերենկոն նշել է, որ համանախագահի փոփոխությունը պայմանավորված է Յուրի Մերզլյակովի դիվանագիտական նոր պաշտոնի նշանակմամբ։ Ապա հույս է հայտնել, որ ռուս նոր համանախագահն իր պարտականությունների իրագործման […]
Մարտի 16-ին տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ: Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլև սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության եւ սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության եւ սպորտի զարգացմանն […]
Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման […]
Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շրջանակային պայմանագիր կնքելու ժամանակ պետք է հիմք ընդունի ոչ թե մադրիդյան սկզբունքների «վերանորոգված» տարբերակը, այլ առաջին տարբերակը«,-այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը նկատում է, որ «վերանորոգված» տարբերակում կա երկու կետ` հանրաքվեի անցկացման ու խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, […]
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: «Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի […]
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով Արցախի հանրապետության խորհրդարանի առաջիկա ընտրություններում առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակը: 16 ընտրատարածքում առաջադրված 46 թեկնածուներից 3-ը կին են, 46 թեկնածուներից 14-ը ներկայումս պատգամավոր են: Թեկնածուներից 5-ը չեն աշխատում, մնացած 41-ը՝ պետական մարմինների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և բուժհիմնարկների աշխատողներ են: ArmAr.am
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում, ԱՄՆ Պետդեպարտամենտին հատուկ` երկու երկրների մեջ հավասարություն դնելու ոճով կրկին խիստ քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների, բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում: Շարունակելով իր «հավասարակշռություն» պահպանելու քաղաքականությունը, ԱՄՆ վարչակազմը հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում, քանի որ […]
2009-ին միջազգային ասպարեզում արձանագրված դինամիկ տեղաշարժերը որոշ մարտահրավերներ են հասցեագրում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, խմբագրում մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ինչ է արվել այդ ուղղությամբ 2009-ին և որոնք են լինելու Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները 2010-ին: Այս հարցերն էին քննարկվում մարտի 13-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի կենտրոնական ապարատի ու արտերկրում ԼՂՀ մշտական […]




