Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը ասել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը նախ ասել է. «Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ […]
ԼՂ Հանրապետություն
ArmAr.am-ին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ: Կառավարության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտերի տարածվածության մտահոգիչ փաստի վրա և հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով պայքարել դրանց դեմ` և քիմիական, և մեխանիկական եղանակներով: «Պայքարը պետք է […]
Անդրանդառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի վերջին հայտարարություններին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այն բնորոշեց որպես ԼՂՀ բանակցային գործընթացի ծայրահեղականացում։ Պատգամավորն ընդգծեց, որ մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք գտնվելու են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. «Այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցելու է, որ Արցախի Հանրապետությունում պետականորեն հաստատված և բնականոն […]
Ինչպես հայտնի է, մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբումը տարածել է հայտարարություն, ուր ասված է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի […]
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում’ Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Մինչդեռ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, նույն օրը ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ […]
1988թ. մարտի 17 Տեղի ունեցավ ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեի լիագումար նիստը, որը հավանության արժանացրեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը` մարզը Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին: 1988թ. մարտի 24 Ընդունվեց ԽՍԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի «1988-1995թթ-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին» որոշումը, որում նախատեսվում են միջոցառումներ` […]
«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]
Արցախի Հանրապետությունում ավարտվեց մայիսի 23-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատների համար կպայքարել 46 քաղաքացիներ։ 4 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», «Արցախի կոմունիստական կուսակցությունը և ՀՅԴ-ն պայքարելու են 17 տեղերի համար։ Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական այս ընտրությունները կանցկացվեն փոփոխված «Ընտրական օրենսգրքի» համաձայն։ Ըստ այդմ՝ պատգամավորության թեկնածուները […]
Արցախի հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման խնդիրն արդիական է հատկապես վերաբնակեցվող բնակավայրերում: Լուծման յուրօրինակ մի տարբերակ մեկնարկեց նախորդ տարի. բնակարանների վերանորոգման համար պետական միջոցների շրջանակներում շինանյութ է տրամադրվում, իսկ վերանորոգման աշխատանքները բնակիչներն իրենք են իրականացնում: 2009-ին մոտ 140 մլն դրամ է հատկացվել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին: 2010-ին այս շրջաններում ծրագիրը շարունակելու համար արդեն 200 մլն դրամ […]
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: «Համաշխարհային գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն»,– ասել է փորձագետը: Նրա խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ «ռազմական գործողությունները կարող են շարունակվել 5-7 օրից ոչ ավելի», […]




