ԼՂ Հանրապետություն

Մարտ 16, 2010թ. 12:00

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին: Մասիս Մայիլյանն […]


Մարտ 10, 2010թ. 17:03

Չեխ լրագրող Դանա Մազալովան այն եզակի մարդկանցից մեկն է, ով իր տեսածով փաստում է, որ Խոջալուի դեպքերի լուսանկարներն ու տեսաերիզները մոնտաժված կադրեր են, և այն ինչ ներկայացվում է ադրբեջանցիների կողմից ոչ մի կապ չունի ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի արած կադրերի հետ, ում անունն այսօր շահարկվում է։ Դանա Մազալովան նաև այն լրագրողն է, ով ժամանակին հարցազրույց […]


Մարտ 10, 2010թ. 15:50

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ, մարտի 9-16-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում: Հայաստան այցը նախատեսված է մարտի 10-13-ը: Գորան Լենմարկերն իր լավատեսությունն է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կկարգավորվի: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նա ասել է, որ Մադրիդյան փաստաթղթի համաձայնեցված ներածականը հիանալի […]


Մարտ 10, 2010թ. 14:18

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին […]


Մարտ 10, 2010թ. 14:02

«Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հարցին, թե ՀԺԿ ղեկավարը համաձայն չէ՞ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը […]


Մարտ 10, 2010թ. 11:49

Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար: Զրուցակիցները երկուստեք համոզմունք հայտնեցին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը […]


Մարտ 9, 2010թ. 18:12

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի: Այս մասին  «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը: Այն հարցին, թե հայ-թուրքական […]


Մարտ 9, 2010թ. 18:06

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն ինքը գնահատում է որպես որոշում կայացնելու ժամանակահատված: Ըստ ԱՊԱ գործակալության՝ Լենմարկերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ձգտեն հասնել համաձայնության` հաշվի առնելով առկա հնարավորությունները: Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիից սկսվել […]


Մարտ 9, 2010թ. 18:03

Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային […]


Մարտ 9, 2010թ. 15:07

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմամբ, Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը  երբեք չի գործելու ընդդեմ որևէ ուժի, առավել ևս ընդդիմադիր միավորի կամ գործչի: Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք` պառակտման ուղիով: Խոսելով արցախյան հիմնախնդրից, Ժիրայր Սեֆիլյանը շեշտադրեց մի կարևոր հանգամանք. «Մենք շատ կարևորում ենք Արցախի խնդիրը և նրա հետ կապված լուծման մեր […]