Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհուրդ տվեց մոռանալ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը։ Նա նշեց, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության փաստացի տարածք, այդ տարածքը ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ. «Կա Արցախի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետության տարածք, կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ապրում են Արցախի Հանրապետության իշխանությունների իրավազորության ներքո գտնվող ներկայիս, փաստացի տարածքներում»,- ընդգծեց […]
ԼՂ Հանրապետություն
Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի եղել, մոտ ժամանակներում էլ որևէ արմատական լուծում չի սպասվում։ «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ […]
«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը: Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու […]
Մարտի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ […]
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլու ծառայությունը: Շնորհավորելով Իսպանիայի արտգործնախարարին` Եվրամիության նախագահությունը ստանձնելու եւ Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական […]
Տեղի է ունեցել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցություն. համատեղ նիստ՝ ԼՂՀ Ազգային ժողովում Մարտի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի, սոցիալական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Այդ կապակցությամբ երկօրյա աշխատանքային այցով […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009թ. երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են […]
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին ArmAr.am –ին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի […]
Սոչիի եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը պետք է առաջարկներ ներկայացնեն Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: Դրան հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ մոտակա երկու շաբաթներում Երևանն ու Բաքուն Մադրիդյան նորացված առաջարկների հիման վրա պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն այն հարցերի շուրջ, որոնց մասով […]
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին մեկնել էր Ֆրանիսա: Պետական այցը կշարունակվի մինչև մարտի 3-ը: Մեդվեդևի այցը Փարիզ կապված է Ռուսաստանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա բացման արարողությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Ֆանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարել է. «Ռուսաստանն […]




