ԼՂ Հանրապետություն

Փետրվար 22, 2010թ. 19:11

Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին և խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին: Զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական […]


Փետրվար 22, 2010թ. 16:20

Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ: Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է […]


Փետրվար 22, 2010թ. 13:00

Հանդիսավոր հավաք ԼՂՀ Ազգային ժողովում Ի նշանավորումն Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձի և Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիսավոր հավաք։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի մասնակից պատգամավորներ, ԼՂՀ բոլոր գումարումների […]


Փետրվար 22, 2010թ. 12:44

1988թ. փետրվարի 21 Ընդունվեց ԽՄԿԿ ԿԿ «Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին» որոշումը, որտեղ ԼՂԻՄ-ի Ժողովրդական Պատգամավորների Խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը որակվեց որպես «ազգայնական տարրերի կողմից հրահրված գործողություն»: 1988թ. փետրվարի 22 Մարզի մայրաքաղաքում  «կարգ հաստատելու համար» Աղդամից ամբոխը, որը հիմնականում կազմված էր քրեական տարրերից, «արշավ» կազմակերպեց դեպի Ստեփանակերտ։ Մեկնաբանություն. Ստեփանակերտի ճանապարհին` Ասկերանի շրջկենտրոնի մոտ, ամբոխը կանգնեցվեց զինվորականների […]


Փետրվար 22, 2010թ. 11:55

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բացման խոսքը Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձին և Արցախի վերածննդի օրվան նվիրված տոնական հավաքում՝ 2010թ. փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերաշնորհ Սրբազան Հայր Հարգարժան գործընկերներ Տիկնայք և պարոնայք Պատիվ ունեմ ողջունել ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում և ի դեմս ձեզ՝ մեր ժողովրդին, համայն […]


Փետրվար 22, 2010թ. 11:07

Դժվար է հիշել մեկ այլ ժամանակահատված, երբ արցախյան հիմնախնդիրը միջազգային ասպարեզում այսչափ քննարկվեր` միաժամանակ մի շարք երկրների կողմից:  Այսօր հայտնի  եռյակից բացի հիմնախնդրով  սկսել են հետաքրքրվել    նաև այլ պետություններ, որոնք փորձում են նաև հաշտատարի ուրույն դեր ստանձնել: Ժողովրդական լեզվով ասած` տեղից վեր կացողն իրեն  միջնորդ-հաշտատար է հայտարարում: Վերջերս նման հայտը շտապեց ներկայացնել նաև Ղազախստանը: […]


Փետրվար 22, 2010թ. 08:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  փետրվարի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Կարեւորելով կենտրոնի դերը ազգային մշակույթի պահպանման գործում, Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հնարավորն ավելու է երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ստեղծագործական ունակությունների հայտնաբերմանն ու զարգացմանը նպաստելու […]


Փետրվար 19, 2010թ. 19:10

Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և […]


Փետրվար 19, 2010թ. 18:30

ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւի Վիեննայում հայտարարել էր,  թե ԵԱՀԿ- ն մտադիր է ճանապարհային քարտեզ մշակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Արձագանքելով արված հայտարարությանը  Արցախի Հանրապետության  նախագահի օգնական Դավիթ Բաբայանը նկատեց, որ նման քայլը չի կարող հաջողությամբ պսակվել, քանի որ Ղազախստանը չունի անհրաժեշտ ներուժ համոզելու կողմերին` համաձայնության գալ իր մշակած գործողությունների ծրագրի շուրջ: Քաղաքագետի համոզմամբ Ղազախստանի ներգրավումը […]


Փետրվար 19, 2010թ. 13:41

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպան չունի նույն դերը, ինչ ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ.նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ռոլան Դյուման: «Կարևոր կլիներ լսել Եվրոպայի ձայնը, եթե Եվրոպան կարողանար ավելի բարձր հայտարարել իր մասին և հանդես գար միասնական դիրքերից: Ներկայումս Եվրոպան չունի այդպիսի ձայն, քանի որ առաջատար խաղացողներն են ԱՄՆ-ը […]