ԼՂ Հանրապետություն

Մարտ 1, 2010թ. 18:40

Փետրվարի 17- ից 20- ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները բարձրացրել էին մայիսի 23- ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անթույլատրելիության հարցը: Հայկական պատվիրակությունը փորձել է ամեն կերպ նեարզդել հակահայկական քարոզչությանը: Հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը խիստ […]


Մարտ 1, 2010թ. 14:25

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ -Գրեթե ամեն ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Եվ ամեն անգամ հայկական  կողմն այն  մեկնաբանում է որպես  ներքին սպառման համար արված հայտարարություն: Բայց, արդյո՞ք, այդպես է: -Եվ  Ալիևը, և  Ադրբեջանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ տարբեր ամբիոններից մշտապես […]


Մարտ 1, 2010թ. 12:00

Դեռ մի քանի տարի առաջ շատերը թերահավատորեն էին վերաբերվում  այն հնագետներին, ովքեր Արցախում փորձում էին գտնել հայոց հինավուրց մայրաքաղաք Տիգրանակերտը: Մինչ մյուսները կասկածում էին` հնագետ Համլետ Պետրոսյանը հաստատակամ պեղում էր տարածքը` հավատալով, որ Տիգրանակերտներից մեկը այդ տարածքում պետք է լինի: Արդեն մի քանի տարի շարունակվող պեղումների արդյունքների մասին հնագիտական խմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, […]


Փետրվար 27, 2010թ. 16:31

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, թե առաջիկայում Ադրբեջանի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Ղարաբաղ։ Իհարկե նշվում է, որ այդ այցը դեռևս համաձայնեցված չէ, բայց ադրբեջանցի խորհրդարանականներն արդեն ճշտում են ցուցակները, թե ովքեր են ընդգրկված այդ պատվիրակության կազմում։ Հարց է առաջանում` իսկ ո՞ւմ հետ պետք է նրանք համաձայնեցնեն այդ այցը։ Եթե Ղարաբաղ ասելով նրանք նկատի […]


Փետրվար 27, 2010թ. 13:30

Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնել է է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը: ArmAr.am


Փետրվար 26, 2010թ. 19:15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացման ծրագրերին: Այս մասին հյատնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիթչյանը եւ «Ճարտնախագիծ» ՍՊԸ  տնօրեն Մամիկոն Ֆարսյանը: Հանրապետության ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը` այն […]


Փետրվար 26, 2010թ. 13:08

Եթե Խորհրդային Հայաստանի կառավարությունը հարկադրված Էր հրաժարվել Հայկական հարցից, ապա հայոց հայրենիքի պահանջատիրությունը իրենց վրա վերցրին ցեղասպանությունից փրկված եւ աշխարհի բազմաթիվ երկրներում ապաստան գտած արեւմտահայության բեկորները, որոնք նոր պայմաններում ձեւավորվում Էին որպես սփյուռքահայություն: Խորհրդային Հայաստանի հարկադրական լռության, Հայկական հարցից հրաժարվելու պայմաններում ազգային-ազատագրական պայքարի դրոշը, Հայկական հարցի լուծման համար պայքարի ղեկավարությունը մնում Է Հայկական Սփյուռքին: Սփյուռքում […]


Փետրվար 26, 2010թ. 09:00

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Կիևում գտնված Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որ ևս մասնակիցում է  Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, մոտեցել և կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: […]


Փետրվար 25, 2010թ. 19:56

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել […]


Փետրվար 25, 2010թ. 12:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության եւ […]