«Բաքվին բազմիցս զգուշացրել էին, որ Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի հանձնի նավթի դիմաց»,- այս մասին «Նովոստի Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, հետխորհրդային տարածքի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետ Զուրաբ Տոդուան: Նրա կարծիքով` մեծ ու հեղինակավոր տերությունները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, այլ հետաքրքրություններ էլ ունեն: Ըստ Տոդուայի` Ադրբեջանը հուսախաբված է, քանի որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում […]
ԼՂ Հանրապետություն
Ադրբեջանում Պարսկաստանի դեսպան Մահոմմադ Բաղիր Բահրամին trend.az-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող են կարգավորել միայն տարածաշրջանային երկրները: Իսկ Իրանը, որպես հակամարտության գոտուն ամենմոտ երկիր, շահագրգռված է խնդրի կարգավորմամբ` հաշվի առնելով այն, որ տարածաշրջանային ցանկացած համաձայնագիր որևէ կերպ անդրադառնալու է Իրանին: Դեսպանի խոսքերով` Իրանը միշտ ճանաչել է «Ադրբեջանական հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը: Ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը […]
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում պատերազմի հավանականությունը մեծ է, քանի որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի ու ռազմական լուծման հնարավորության հետ կապված լարվածությունը աճում է: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Պատերազմի հավանականությունը չբացառելով Զուրաբյանն այն համարում է. «Այս ռեժիմի գործունեության հետևանք, որովհետև այն զիջումները, որոնց նրանք գնում են այսօր, իրականում փոխված […]
Ռուսաստանի ու Արևմուտքի, մասնավորապես , ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում ներկայումս իրականացվող քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես «դերաբաժանումների քաղաքականություն»: Այսպես. եթե հայ-թուրքական հարաբերություններում դիրիժորի փայտիկը Միացյալ Նահանգների ձեռքում է, ապա Ղարաբաղի հիմնախնդրում այդ դերը ստանձնել է Ռուսաստանը։ Ռուս քաղաքագետների կողմից արդեն իսկ հնչել են մտահոգիչ կարծիքներ, թե ԱՄՆ-ը դժվար լուծելի ղարաբաղյան հիմնահարցը թողել է Ռուասատանի ուսերին […]
ԼՂՀ լրագրողների միությունը հայտարարություն է տարածել է, որտեղ պաշտոնական Բաքվին մեղադրում է ԼՂՀ դեմ տեղեկատվական տեռոր կազմակերպելքու մեջ. «Պաշտոնական Բաքուն նորից հակաղարաբաղյան հարձակում է կազմակերպել, այս անգամ՝ «Նիժնի Նովգորոդ» պետական հառուստառադիո ընկերության դեմ, որը ներկայացրել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի մտադրությունը՝ «Եղբորից՝ եղբորը» ակցիայի շրջանակներում օգնել ԼՂՀ բնակչությանը։ Հերթական այս հարձակման համար առիթ է հանդիսացել […]
ԵԽԽՎ նոր նախագահ` թուրք Մովլուդ Չավուշօղլուն իր պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել էր, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերկանգնման անհրաժեշտություն կա, որը կաջակցի հիմնախնդրի լուծմանը: Այսօր այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ թե ինչ կստացվի ԵԽԽՎ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումից հետո, դեռ պարզ չէ: ArmAr.am-ի հետ հեռախոսազրույցում արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանն […]
Փետրվարի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր […]
Աղանդները շարունակում են իրենց գրոհը նաև Արցախում: Կրոնական եւ ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերը կարգավորող ԼՂՀ օրենքի ընդունումից հետո հանրապետության սահմաններում իրենց գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպությունները պարտավոր էին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով պետական գրանցում ստանալ: Որոշ կազմակերպություններ, որոնց գործունեությունը տեղավորվում էր ԼՂՀ` վերը նշված օրենքի շրջանակներում, սահմանված ընթացակարգով արդեն պետական գրանցում են ստացել: Մինչդեռ որոշ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից 2009թ. իրականացված աշխատանքներին: Զեկույցով հանդես է եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը: Երկրի ղեկավարը բավարար է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեությունը` նշելով, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը` կառույցն ի վիճակի է եղել կայուն կերպով իրականացնել նախատեսված ծրագրերը: […]




