ԼՂ Հանրապետություն

Նոյեմբեր 3, 2010թ. 16:15

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: ՀՀ ՊՆ տեղեկատվության […]


Նոյեմբեր 3, 2010թ. 10:20

Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ կրկնել է «ազերպրոպի» բոլոր «թեզիսները»…


Նոյեմբեր 3, 2010թ. 09:40

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է  Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության […]


Նոյեմբեր 2, 2010թ. 16:02

ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: ArmAr.am


Նոյեմբեր 2, 2010թ. 14:56

Ինչպես հայտնի է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ավարտը: Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ԱԺ-ում  սույն օրինագծի մասին, ասել է, թե նորմալ է վերաբերում «Ժառանգության» առաջարկին, բայց, պետական շահերից ելնելով, նախագծի քվեարկության հետաձգումը համարեում է ճիշտ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 13:25

«Մենք մեր դիրքերը չենք զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտեզ չենք ստորագրի»


Նոյեմբեր 2, 2010թ. 10:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին: Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 10:00

Վաղուց ժամանակն է ձերբազատվել թյուրքական տհաճ անվանումներից ու մեր հայրենիքի բնակավայրերին վերադարձնել իրենց իրական, պատմական անվանումները:


Նոյեմբեր 1, 2010թ. 19:06

Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը:


Նոյեմբեր 1, 2010թ. 18:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը: Հանդիպմանը մասնակցում էին […]