Հասարակություն

Սեպտեմբեր 8, 2010թ. 13:32

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության արտահերթ նիստ՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրը քննարկել է օրակարգային մեկ հարց՝ «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Դրա ընդունումը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանի պարզաբանմամբ՝ պայմանավորված է ԼՂՀ կառավարության առջև դրված առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Ի մասնավորի նշվել է, որ 2010թ. նոյեմբերի 1-ից 2500 դրամով ավելացվել […]


Սեպտեմբեր 8, 2010թ. 11:38

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում գնացքի կայանում և ուղևորների իջեցում-նստեցումը որոշ ժամանակով դադարեցված է: Այդ մասին տեղեկացնում են  ԱԻՆ փրկարար ծառայությունից: Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Պավել Գյոզալյանն ասել է, թե  որ հրդեհ որպես այդպիսին տեղի չի ունեցել, ուղղակի` էլեկտրական վահանակում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով կայարանում առաջացել է ծխածածկ […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 21:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է <<Լուդինգ>> կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:30

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ ճանաչման համար Բորիս Դանիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:24

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել  ՙՊատմա-բանասիրական ուսումնասիրություններ՚ մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի ՙՊատմա-բանասիրական պրպտումները՚` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ: Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել  է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում  եղևնի է տնկել։ Մշակույթի տան  մուտքը  երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել  նորակառույց շենքում։ Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 14:37

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ավագ դպրոցների ձեւավորման գործընթացը վերջնականապես կավարտվի 2011 թվականին: «Հանրապետությունում ներկայումս կա 91 ավագ դպրոց, հաջորդ տարի կբացվեն եւս 44-ը։ Ընդորում, թերահավաք ավագ դպրոցներ չունենք։ Կան մինչեւ 15-16 հոգուց բաղկացած դասարաններ»,- տեղեկացրեց նախարարը։ Անդրադառնալով էքստեռնի` դասարանից դասարան թռիչքային կերպով տեղափոխվելու […]


Սեպտեմբեր 6, 2010թ. 18:20

Սեպտեմբերի 3-ին մի խումբ ֆրանսահայեր Փարիզում բողոքի ցույց են արել, ի պաշտպանություն հայալեզու կրթության, եւ համապատասխան նամակ հանձնել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, որը ներկայացնում ենք ստորեւ. Այս բաց նամակով կը փափաքինք ձեր ուշադրութեան յանձնել Հայաստանի մէջ օտարալեզու դպրոցներ բանալու ծրագրին պատճառած խոր մտահոգութիւնը որ կու գայ աւելնալու նախապէս գոյութիւն ունեցող այլ մտահոգութիւններու: Քաջատեղեակ էք […]


Սեպտեմբեր 6, 2010թ. 18:00

Խոսելով թուրքական իշխանությունների կողմից հայության դեմ հերթական անգամ իրականացվող նենգ ծրագրի մասին, կոչ արեցին համայն հայությանը ձեռնպահ մնալ հայածաղր միջոցառմանը մասնակից դառնալուց:


Սեպտեմբեր 4, 2010թ. 19:44

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Գրիգոր Միխայելյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի, մասնավորապես, մարտարվեստների ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախում գոյություն ունեն կարատեի տարբեր խմբակներ, եւ այս մարզաձեւում արդեն իսկ գրանցվել են որոշ հաջողություններ: Սակայն […]