Ինչպես տեղեկացնում են ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին Կալիֆորնիայի հայ գրողների միությունից, մարտի 11ին, Լոս Անջելեսում, իր մահկանացուն կնքեց անվանի գիտնական, արևելագետ, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Արևելագիտական Ինստիտուտի գիտաշխատող, թուրքագիտության բաժանմունքի հիմնադիր Երվանդ Ղազարի Սարգսյանը: Պրֆ. Դր. Երվանդ Սարգսյանը երկար տարիներ իր բեղմնավոր պատմագիտական ու մանկավարժական գործունեությամբ նպաստել է ազգային գիտակցության արթնացմանն ու ամրապնդմանը մեր սերունդների գիտակցության մեջ: […]
Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի ՍԵՄԵՐՋՅԱՆԻՆ (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա […]
Ս.թ. մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը: Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես […]
Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումը, հինգշաբթի, 2010 մարտի 4-ին «Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում, նվիրված էր գրող Վիկտորիա Սանասարյանի նորահրատարակ գրքերի՝ «Մահ հավերժության մեջ» պոեմի, և «Տիբետի առեղծվածը» վիպակի շնորհանդեսին: Այս մասին ArmAr.am-ի տեղեկացնում են Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունից: Գրականագետ Էմմա Ումրոյանը հանգամանորեն ներկայացրեց հեղինակի հիշյալ հատորները, այլև հեղինակի հրատարակած արձակ ու բանաստեղծական […]
Ս. թ. մարտի 6-ին մեկնարկեց «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և […]
Էրզրումի նահանգում գտնվող պատմական հայկական Օշվանքը կվերականգնվի Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գումարներով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Վերջիններս փաստում են, թե Էրզրումի նահանգի Չամլըյամաչ գյուղում գտնվող Օշվանք եկեղեցին կվերանորոգվի, բայց նախնական հաշվարկների հիման վրա տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բավականացնի: Էրզրումի հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Սուաթ Բաքըրը ասել է, թե վերանորոգման համար […]
Այսօր «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է 2009 թվականին Մոսկվայում` մոսկվայաբնակ հայերի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Այն հայտնի դերասանի մտորումների ու հիշողությունների հավաքածուն է: Գրքի ռուսերեն լեզվով տպագրվելը հեղինակն այսպես է բացատրում.«Ցավով պետք է ընդունենք, որ հայերն ամենուր չէ, որ կարողացել են պահպանել իրենց մայրենի լեզուն, բայց […]
Թուրքական «Haber Turk» լրատվական կայքը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Վանի կուսակալությունը ծրագրում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզու և Յուքարբաքրաչլը գյուղի հայկական եկեղեցիները: Վանի կուսակալի օգնական Հալիլ Բերքը հիշեցրել է, որ նախորդ տարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարանի վերականգնումից հետո Հոշափ և Վան ամրոցների հետ միասին վերականգնվել է Հյուսռևփաշա և Քայաչաբելի մզկիթները: […]
ArmAr.am-ը ներկայացնում է երիտասարդ ստեղծագործողներին: Երիտասարդ ստեղծագործող, նկարիչ Առնո Կուռի կտավներում մարդիկ զուրկ են ձեռքերից և ոտքերից, իսկ թե ինչով է դա պայմանավորված և որքան ժամանակ է նա սկսել ստեղծագործել` տեղեկացանք նրա հետ զրույցից: -Առնո, որքա՞ն ժամանակ ես զբաղվում նկարչությամբ: -Պրոֆեսիոնալ նկարչությամբ սկսել եմ զբաղվել 15 տարեկանից` շուրջ 10 տարի: Սակայն դպրոցական տարիներից սկսել եմ […]
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանի ներկայացմամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում […]




