Այսօր Երևանում բացվեց է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ Նոյեմբերի 3-5-ը ընթացող «EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։ Ցուցահանդեսին մասնակից ռուսական և հայկական ձեռնարկությունները ներկայացնում են էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության […]
Տնտեսություն
Նոյեմբերի 2-ին Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման նախաձեռնությամբ (վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան), «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված նոյեմբերի 3-ից 5-ը կայանալիք «Expo-Russia Armenia 2011»-ի հայ- ռուսական ամենամյա արդյունաբերական 4-րդ ցուցահանդեսին
«2012 թվականին պետք է առաջնահերթություն համարվի տնտեսական աճը»,-այսօր ԱԺ-ում սկսված բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կայունությունից անցում դեպի տնտեսական աճ»,-ըստ Տ. Սարգսյանի` սա է բյուջեի հիմքում դրված գաղափարական հիմքերից մեկը: Վարչապետի գնահատմամբ` 2011 թ. 8 ամսում գրանցված 5 տոկոս տնտեսական աճը վկայում է տնտեսության կայունության մասին, եւ իրատեսական է դարձնում տարեկան […]
Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատևության: ՈՒ եթե հայ ես և ոչ խառնածին, քո մեջ կրում ես մեր հազարամյա պատմական առաքելության սրբազան խաչը, ուրեմն պարտավոր ես տեր կանգնել քո արժեքներին: Բանակի տարբեր զորամասերում ու հակառակորդի հետ շփման գծում կատարվող ցանկացած դժբախտ դեպք մեծ ցավ է ամենքիս համար: Բայց եթե սրտացավ ես, […]
Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են նոր գազամուղ կառուցել Թուրքիայի տարածքում, որով հնարավոր կլինի մինչեւ 2025 թվականը Ադրբեջանից Թուրքիա հասցնել 50 մլրդ խմ գազ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը: Անկարան եւ Բաքուն պայմանավորվել են քննարկել այդ գազամուղի կառուցման հնարավորությունը, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է SOCAR-ի […]
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ: Խոսելով տնտեսական մրցակցության հրատապությունից, վարչապետն ասել է, որ «Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»։ Այնուհետեւ նա նշել է, որ Հանձնաժողովին տրվել են […]
<Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ>։
Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում գտնվող Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար եւ պետական քարտուղար Պիեռ Լելուշը հայտարարել է, թե Ֆրանսիան լրջորեն քննարկում է Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ եւս ողջունել է Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի կառուցման հարցում:
Արդեն երրորդ տարին է` ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության ու ՄԱՍՏԵՐ միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ, ԼՂՀ նախագահի հովանու ներքո, Ստեփանակերտում կազմակերպվում է BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը: Համաժողովի պաշտոնական գործընկերն Արցախի ներդրումային հիմնադրամն է: Այս տարի այն անցկացվեց հոկտեմբերի 1-3-ը, որին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԼՂՀ նախագահի հետ Տ. Սարգսյանը […]
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-10-ը մասնակցեց «Արեւելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին։ Նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ էթնիկ մարտահրավերները քննարկելու առաքելություն ուներ միջազգային այս հավաքը, որին ներկա էին եվրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, գիտնականներ ու լրագրողներ։ Համաժողովի շրջանակներում, ի թիվս թուրքական, […]




