Տնտեսություն

Մարտ 27, 2013թ. 12:23

Եվրոպան, որտեղ ժամանակին մասնավոր սեփականությունն անձեռնմխելի էր, որը հենց դրա շնորհիվ էլ դարձավ աշխարհի առաջին տարածաշրջանը, զբաղվում է սեփականության բռնագրավմամբ։


Փետրվար 6, 2013թ. 10:32

Դրանց միսը թանկացավ, որովհետեւ Իրանում ոչխարի միսը սիրեցին: Մենք էլ տավարին նվիրվեցինք. թույլատրված մի բան կար աշխատավարձի սահմաններում: Բայց հարց է ծագում` ոչխարը տարաք, հիմա հետ եք բերում բյուջետային արոտավայրե՞ր:


Հուլիս 18, 2012թ. 12:05

Կոչ են անում բոյկոտել ՊՆ նոր ԽԽ-ն, որի նախագահ է վերանշանակվելու կոռումպացված Գ. Հարությունյանը «Բանակում անարդարություններին՝ ոչ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով բոյկոտել ՊՆ նոր հասարակական խորհուրդը Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «Հուլիսի 14-ին հրապարակվել է ՊՆ հասարակական խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարությունը: Մենք հավաստի տվյալներ ունենք, որ նոր խորհուրդը կրկին ղեկավարելու է […]


Հուլիս 18, 2012թ. 10:42

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ՝ հուլիսի 17-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երևանից մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հնարապետություն` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշել է, որ ուրախալի փաստ […]


Հուլիս 18, 2012թ. 10:06

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» (ՀԲԱԿ) ՓԲԸ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ իրականացնում է իր կողմից մշակված` Հայաստանի Հանրապետությունում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիրը: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային […]


Փետրվար 3, 2012թ. 18:40

«Երբ ասում ենք Ֆրանսիա, հիշում եմ Դյումային, Իսպանիա ասելիս` Սերվանտեսին, Գերմանիա` Գյոթեին, երբ Թուրքիա ենք ասում, ենիչերի եմ հիշում»


Դեկտեմբեր 8, 2011թ. 20:39

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սըլեյմանին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանը։ Այսօր տեղի է ունեցել նրան եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը։ Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցությունը, քանի որ առկա է մեծ ներուժ այն զարգացնելու համար: Վրեժ […]


Նոյեմբեր 18, 2011թ. 17:22

«Իտալացիներին 240 միլիոն դոլար են տալիս 50 հատ քամու էլեկտրակայան տեղադրելու համար, ես առաջարկում եմ, 40 միլիոնով կառուցել ընդամենը 4-ն ու արդյունավետը»:


Նոյեմբեր 9, 2011թ. 15:56

Նոյեմբերի 22-23-ը Հայաստանում տեղի կունենա հայ-թուրքական բիզնես կոնֆերանսը: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» նախագծի տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդատու Արթուր Ղազարյանը: Ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսը երկրորդն է` 2010թ. հուլիսին Երեւանում կայացած նմանատիպ հանդիպումից հետո: Երրորդը նախատեսվում է անցկացնել 2012թ. կեսերին Թուրքիայում: Կոնֆերանսին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Թուրքիայի եւ Հայաստանի […]


Նոյեմբեր 3, 2011թ. 16:00

«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։