Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլեին, Ժորժ Կոլոմբիեին եւ Վալերի Բուայեին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մեջ` բարձր գնահատելով նրա գործունեությունը` […]
Տնտեսություն
Ի տարբերություն Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին ընդհանրապես չի հետաքրքրում «Ֆորբս» հեղինակավոր ամսագրում տպագրված «Աշխարհի վատագություն տնտեսություններ» հոդվածը: Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանը երկրորդ տեղն է զգաղեցրել Մադագասկարից հետո: Հարություն Մեսրոպյանի անտարբերությունը, սակայն, ավելի խորը եւ գլոբալ պատճառ ունի: «Հիմնական պատճառը դա այն է, որ պետությունը ընդհանարպես եւ տնտեսությունը […]
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին եւ ավստրալիական Xstrata Technology ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն այսօր` հուլիսի 6-ին Արարարտի ոսկու կորզման ֆաբրիկայում, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության մի շարք անդամների ներկայությամբ, ստորագրեցին լիցենզիայի փոխանցման պայմանագիր` «Ալբիոն» տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ: «Ալբիոնը»-ը գունավոր մետաղների կորզման նորագույն տեխնոլոգիա է` մշակված Xstrata Technology ընկերության կողմից: Հայաստանն աշխարհի երրորդ պետությունն է, […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնացել է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի բացման արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է այն մեծ հետաքրքրությունը, որ կա համաժողովի նկատմամբ, քանզի «ԴիջիԹեքը» հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվելով ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որոնք են առաջնահերթություններն ու խնդիրները: «Այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ […]
Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայն հիմնականում բարոյապես մաշված է, իսկ նորը դեռ շատ սակավ է, օրախնդիր է դարձել այդ մեքենաների տեխզննության անհրաժեշտությունը։ Ներկայացնելով «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այդ մասին հաղորդեց գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ այդպիսով իսկ սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռվում զերծ մնալ ամենամյա տեխզննության նպատակով […]
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, վերջին տարիներին հայտնվել են տարածաշրջանային քաղաքականության դերակատարներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքում: Եվ դա հստակ բացատրություն ունի. այդ երկրների նպատակն է հնարավորինս արագ սեփական դիրքերն ամրապնդել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Իսկ քանի որ տարածաշրջանի խնդրահարույց հանգույցներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, խաղացողներից յուրաքանչյուրը փորձում է շեշտված […]
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով` ԼՂՀ կառավարության նիստում ինչպես նոր օրինագծերի, նույնպես և` գործող օրենքներում փոփոխությունների և լրացումների առաջարկություններով: Կառավարությունը, նախ, հավանություն տվեց <<Անասնակերի մասին>> և <<Մեղվաբուծության մասին>> ԼՂՀ օրենքների նախագծերին: Գյուղնախարար Ա.Ծատրյանի պարզաբանմամբ` գյուղական տնտեսության հետագա զարգացումը պահանջում […]
Վարչապետը հետաքրքրվեց Մարտունու և Ասկերանի շրջաններում երեկվա ուժեղ տեղումներից տուժած հողատարածքներով և հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ […]
Հայաստանի մէջ իր դիւանագիտական առաքելութեան աւարտի շեմին՝ Միացեալ նահանգներու դեսպան Մարի Եովանովիչը անդրադարձած է մեր երկրի ներքաղաքական զարգացումներուն։ Օտարերկրեայ ոեւէ դեսպանի կամ բարձրաստիճան դիւանագիտի համար օրինաչափ երեւոյթ չէ իր պաշտօնավարած երկրին ներքին քաղաքական իրադարձութիւններուն մասին հաստատումներ կատարելը, հրապարակային գնահատականներ տալը։ Սակայն Միացեալ նահանգներու դիւանագիտական ներկայացուցչութիւնները հակառակ պահուածքը տակաւ կը դարձնեն օրինաչափ։ Երեւոյթը չի վերաբերիր միայն […]




