Որքան մոտենում է Եվրամիության վիլնյուսյան գագաթնաժողովն, այնքան Ռուսաստանն ավելի է ուժգնացում իր հակաքայլերը: Դրա վառ օրինակն է Ուկրաինայի հանդեպ առևտրային սահմանափակումների կիրառման փորձը: Հայաստանում, ըստ շրջանառվող տեղեկությունների, առավել գործնական քայլերի ՌԴ-ն պատրաստվում է դիմել սեպտեմբերից, մասնավորապես՝ փորձելով ճնշումներ գործադրել ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկությունների միջոցով: 168.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մինչ օրս որևէ […]
Տնտեսություն
Մինչ ռուսաստանյան իշխանությունները փորձում են թաքնված և բացահայտ սպառնալիքների միջոցով ստիպել Հայաստանին հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտքից և անդամակցել Մաքսային միությանը, եվրոպացիները այլ ռազմավարություն են ընտրել։ Վատ հետևանքների մասին զգուշացումների փոխարեն՝ նրանք ներկայացնում են կոնկրետ վերլուծություն, թե ինչ կշահի կամ կկորցնի Հայաստանը՝ ստորագրելով Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (DCFTA […]
Մեր երկիրը ընդառաջ է գնում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին ու Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի նախաստորագրմանը, եւ որքան մոտենում է ժամանակը, այնքան հայաստանյան քաղաքագիտական հարթության վրա թեժանում են Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցադրման շուրջ բանավեճերը: Ի՞նչ է սպասվում վիլնյուսյան նախաստորագրումից հետո. իրողությամբ մտահոգ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը վերլուծել է Մերձբալթյան երկրների վիճակը ԵՄ-ին անդակցումից […]
-Հայաստանցի միգրանտներին գրավող երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան, սակայն, ըստ լուրերի, այդ երկրներում միգրանտները ծանր վիճակում են հայտնվում` Գերմանիայի ճամբարներում սարսափելի պայմաններ են, ֆրանսիայում մարդիկ նույնիսկ սթրեսային իրավիճակների արդյունքում հայտնվում են հոգեբուժարաններում:
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարն ու ծրագիրը ներկայացվեց 3 տարի առաջ իբրեւ քաղաքի տնտեսությունը փրկելու, աշխատատեղեր ստեղծելու լավագույն հնարավորություն: Մինչդեռ ՎՊ բացահայտումներից պարզվեց, որ 2008-ից առ այսօր ծրագրի շրջանակներում ստեղծվել են ընդամենը 2 լաբորատորիա, 5 ընկերություն, որոնք էլ աշխատում են վնասով: Սա […]
Օրեր շարունակ խորհրդարանը բուռն քննարկումներ ծավալեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության շուրջ: ՎՊ բացահայտումները չշրջանցեցին նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, նշվեց, որ վերջինիս շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ եւ ռիսկեր: «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ -Վերահսկիչ պալատն իր զեկույցում նախ անդրադարձավ «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին: Նշվեց, որ […]
Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ -Հայաստանում գազի սակագնի բարձրացումն իրականում ի՞նչ գործընթացի հետեւանք է. Եվրոպայում արդեն 1-2 տարի առաջ գրանցված գնաճի ալի՞քն է, որ հասավ նաեւ Հայաստան: -Եվրոպա մատակարարվող գազի սակագինը բավականին աճել է, եւ այդ աճը գրանցվեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում: Ընդ որում, այդ երկրներում գազի գինը շատ ավելի է բարձրացել, […]
Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
Հայրենի կառավարությունը նիստ առ նիստ հաճելի անակնկալներ է մատուցում հայ հասարակության տարբեր շերտերի: Այդ շերտերը նաեւ ենթաշերտեր ունեն` տնանկ արվածներ, դեղին համարանիշերով տաքսիների միամիտ վարորդներ, համառորեն չմեռնող թոշակառուներ եւ ամենակարեւոր անկարեւորները` գործազուրկներ:
Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաեւ ունի ռազմավարական մեծ նշանակություն: «Եթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաեւ կապույտ ցեղասպանություն»,- համոզված է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:




