1988թ. մարտի 17 Տեղի ունեցավ ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեի լիագումար նիստը, որը հավանության արժանացրեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների Խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը` մարզը Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին: 1988թ. մարտի 24 Ընդունվեց ԽՍԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի «1988-1995թթ-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին» որոշումը, որում նախատեսվում են միջոցառումներ` […]
Քաղաքականություն
Ս.թ. մարտի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ընդունեց քաղաքավարության այցով ՀՀ դեսպանություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Հանդիպման սկզբում Նիկոլայ Բորդյուժան, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ քաղաքական գործչի եւ դիվանագետի անցած երկարամյա ուղին եւ ձեռք բերած փորձը կօգնեն իր պատասխանատու աշխատանքում եւ կնպաստեն […]
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում և իր ելույթի զգալի մասը նվիրել է պաշտոնական Երևանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին: Նա իր խոսքում Հարավային Կովկասը բնութագրել է որպես Երկրագնդի ամենաթեժ կետ։ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին անդրադարձել են գերմանական լրատվամիջոցները, փաստելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ […]
Թուրքիայում որոշել են դիվանագիտորեն մեղմել երկրի վարչապետ Էրդողանի` «Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու» մասին լոնդոնյան հայտարարությունը: Հանդես գալով Թուրքիայի վարչապետի անհավասարակշիռ հայտարության դեմ թուրք քաղաքական գործիչները սկսել են հրապարակավ քննադատել վարչապետին, գիտակցելով, որ երկրի բարձրաստիճան ղեկավարի կողմից հնչած նման հայտարությունը լրջորեն վտանգում է Թուրքիայի, առանց այն էլ երերացող վարկը: Աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար […]
«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից է և շատ կարևոր են […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, […]
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի դիտարկմամբ, նման հայտարարություններն ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Տիգրան Սարգսյանի […]
Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]
Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հետո Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը «չդիմանալով» թուրքական շանտաժին զանգահարել է Էրդողանին ու հայցել վերջինիս ներողամտությունը: Սակայն ի տարբերություն Շվեդիայի վարչապետի` Թուրքիային ուղղված ռևերանսներին, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սվենդ Էրիկ Օստբերգը հայտարարել է, որ Շվեդիայի վարչապետի բացատրությունը Էրդողանին՝ հակասում է Շվեդիայի օրենքներին։ Օստերբերգը նշել է.«Վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը հայտարարության մեջ գրում է, […]
«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է հարցապնդում է ուղարկել աղետի գոտում ՀՀ Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման մեջ «Ժառանգությունը» նշում է, որ միայն Գյումրիում անօթեւան է եւ մինչ օրս տնակներում է բնակվում ավելի քան 4100 ընտանիք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը պետությունից միջոցներ է ստացել 1320 նոր բնակարաններ […]




