Քաղաքականություն

Մարտ 16, 2010թ. 14:30

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի […]


Մարտ 16, 2010թ. 13:14

Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում, ԱՄՆ Պետդեպարտամենտին հատուկ` երկու երկրների մեջ հավասարություն դնելու ոճով կրկին խիստ քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների, բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում: Շարունակելով իր «հավասարակշռություն» պահպանելու քաղաքականությունը, ԱՄՆ վարչակազմը հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում, քանի որ […]


Մարտ 16, 2010թ. 12:39

ՕԵԿ նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական հերթական ընտրությանն ինքն իր թեկնածությունը չի առաջադրի։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա՝ Ա. Բաղդասարյանի կարծիքով արտահերթ ընտրության ոչ ռեսուրս, ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա: «Ես դրանում ուղղակիորեն համոզված եմ։ Ընտրությունները տեղի կունենան ժամանակին. 2012 թվականին` խորհրդարանական […]


Մարտ 16, 2010թ. 12:37

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպելով մեջլիսի  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ: Չնայած որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ և չի թույլատրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, այնուհանդերձ, թուրքական «Սաբահ»  օրաթերթի աղբյուրը լրատվամիջոցին փոխանցել է հետևյալ տեղեկատվությունը, թե փակ նիստում խոսք է գնացել Հայաստանի հետ ստորագրած […]


Մարտ 16, 2010թ. 12:09

2009-ին միջազգային ասպարեզում արձանագրված դինամիկ տեղաշարժերը որոշ մարտահրավերներ են հասցեագրում նաև Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությանը,  խմբագրում մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ինչ է արվել այդ ուղղությամբ 2009-ին և որոնք են լինելու Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները 2010-ին: Այս հարցերն էին քննարկվում մարտի 13-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի կենտրոնական ապարատի ու արտերկրում ԼՂՀ մշտական […]


Մարտ 16, 2010թ. 12:00

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին: Մասիս Մայիլյանն […]


Մարտ 16, 2010թ. 11:15

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավարտել է Բեռլին կատարած պաշտոնական այցելությունը, և աշխատանքային այցով ուղևորվել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր նախատեսված է ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: ArmAr.am


Մարտ 16, 2010թ. 11:00

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է, որ այն դեռևս չի ավարտվել և հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ լինի: Լրագրողի այն հարցապնդմանը, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Հայաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամը և մտել զարգացման փուլ, Ծառուկյանը  […]


Մարտ 16, 2010թ. 10:45

Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Անգելա Մերկելի ու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները […]


Մարտ 16, 2010թ. 10:30

Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ։  ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է և շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են […]