Քաղաքականություն

Մարտ 18, 2010թ. 16:01

Ինչպես հայտնի է, մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբումը  տարածել է  հայտարարություն, ուր ասված է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի […]


Մարտ 18, 2010թ. 15:42

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը`  համաձայնագրի համաձայն, ուշադրություն կդարձնեն Ռուսաստանում հայապահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը: ,«Համաձայնագրի հիմքում մի շարք կարևոր, առանցքային խնդիր են ընկած: Առաջինը հայապահպանության խնդիրն է: Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, նկատվում են լեզվական կորստի […]


Մարտ 18, 2010թ. 15:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար: Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրեն ուղեկցում է […]


Մարտ 18, 2010թ. 15:16

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զարքարյանը, անդրադառնալով անցած երկու օրերի ընթացքում  ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև ծագած հայտնի տարաձայնություններին, նշեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների և հայտարարությունների մեջ, որ 2003 թվականից  առայսօր կոալիցիայի ներսում բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, տարբեր դիրքորոշումներ են եղել. «Սա մեկ անգամ ևս խոսում է […]


Մարտ 18, 2010թ. 14:31

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված հայտարարությունը՝ հայ անօրինական միգրանտների հնարավոր արտաքսման վերաբերյալ,  անթույլատրելի քայլ էր: «Նման հայտարարությունները, անխոս, ոչ միայն վնասում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ ցույց են տալիս, որ նման հայտարարություններով Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ»: ԱԳ նախարարը նկատում է, որ Էրդողանի հայտարարությունը […]


Մարտ 18, 2010թ. 14:15

Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Սլովակիան մտադիր չէ ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Նա նշեց, որ գործընթացը վարում են Մինսկի խմբի համանախագահները, և աջակցությունը կցուցաբերվի հենց այն կառույցներին, որոնք արդեն ստեղծված են: Սլովակիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև, որ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է ԼՂ […]


Մարտ 18, 2010թ. 13:30

Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է  Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը,  ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]


Մարտ 18, 2010թ. 12:14

Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ Նկոլայ Պատրուշեւը նշել է, որ […]


Մարտ 18, 2010թ. 11:55

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը։ Այցի շրջանակներում, որը կտևի մինչև մարտի 19-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն ՌՀՍ նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ ժնևյան բանակցային գործընթացի առաջխաղաղացումը և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն Իրանի միջուկային խնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորումը […]


Մարտ 18, 2010թ. 11:11

«Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները»,- հայտարարել  է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը չեն կարող կապակցվել իրար, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։ Գորդոնն ընդգծել է, որ մարտի 4-ին ԱՄՆ […]