Քաղաքականություն

Մարտ 16, 2010թ. 18:03

Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, քանի որ ճիշտ չէ, որ պատմական անցքերի առնչությամբ որոշումներ կայացնեն քաղաքական գործիչները: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քառօրյա այցով Ղազախստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Ճիշտ չէ, որ գործից անտեղյակ քաղաքական […]


Մարտ 16, 2010թ. 17:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «իր տեղում չէ, և չի տիրապետում ոչ երկրի էկոնոմիկային ու ոչ էլ տնտեսական վիճակին»։ Այս հայտարարությունն այսօր, ինչպես ասում են, լա~յն արձագանք ստացավ: Նախ  արձագանքեց հենց ինքը` նախարար Ներսես Երիցյանը, ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալով գնահատական […]


Մարտ 16, 2010թ. 16:57

Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ  պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման […]


Մարտ 16, 2010թ. 16:27

Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շրջանակային պայմանագիր կնքելու ժամանակ պետք է հիմք ընդունի ոչ թե մադրիդյան սկզբունքների «վերանորոգված» տարբերակը, այլ առաջին տարբերակը«,-այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը նկատում է, որ «վերանորոգված» տարբերակում կա երկու կետ` հանրաքվեի անցկացման ու խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, […]


Մարտ 16, 2010թ. 16:06

Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]


Մարտ 16, 2010թ. 15:44

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ  Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը կմասնակցի նաև հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը: ArmAr.am


Մարտ 16, 2010թ. 15:38

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նորանշանակ դեսպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները: Նա նաև ընդգծել է Չինաստանի և չին ժողովրդի […]


Մարտ 16, 2010թ. 15:20

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]


Մարտ 16, 2010թ. 15:11

«Ոչ, ոչ մի լարվածություն չկա: Աշխատանքային սովորական գործընթաց է, և ես էլ օրինակ, առօրյա աշխատանքի ընթացքում իմ աշխատակիցներին շատ հաճախ նկատողություն եմ տալիս, կամ էլ խրախուսանքի եմ արժանացնում: Սովորական բնականոն գործընթաց է: Պետք չէ փոքր բաներից աղմուկ բարձրացնել», – այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Բաղադասարյանը: Նրա խոսքն հնչել է իբրև պատասխան այն […]


Մարտ 16, 2010թ. 15:00

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին: Արամ Սաֆարյանը տիկին Զեհեին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները և հետագա աշխատանքները` նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող խորհրդարանական երեք  լսումներ կազմակերպել: Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ […]