Քաղաքականություն

Մարտ 4, 2010թ. 17:39

«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, […]


Մարտ 4, 2010թ. 17:11

Երկօրյա  այցով Հայաստանում  է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը: Մարտի 4-ի առավոտյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները  ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում,  այցելեցին  Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նույն օրը  Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  […]


Մարտ 4, 2010թ. 15:20

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին: Կոնգրեսականը նշում է, որ եռօրյա կոտորածների ընթացքում զոհվել, վիրավորվել ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ հայեր: Ընդ որում` դրանց կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոններ են ստացել Ադրբեջանի կառավարությունում: Ըստ Շիֆի` թեեւ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում […]


Մարտ 4, 2010թ. 15:00

«Թուրքիան բարոյական պարտավորություն ունի մարդկության առաջ: Բայց երբ դուք Ցեղասպանությունը դնում եք արտաքին քաղաքականության օրակարգում, դուք այն դարձնում եք սակարկման առարկա: Ցանկացած քաղաքական հարց սակարկման առարկա է, մեզ համար ցեղասպանության հարցը սակարկման առարկա լինել չի կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը սփյուռքի հիմնական դերակատարություն […]


Մարտ 4, 2010թ. 14:00

Ս. թ. մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական […]


Մարտ 4, 2010թ. 13:35

«Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը եւ Ռուսաստանը բարելավեն երկկողմ հարաբերությունները, եւ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դա լինելու է բարդ եւ ցավոտ ուղի, սակայն անհրաժեշտ է այն անցնել հարաբերությունների կարգավորման համար»,- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: Վրաստան կատարած այցի […]


Մարտ 4, 2010թ. 11:20

Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումից մի քանի ժամ առաջ անգամ թուրքական կողմը շարունակում է ջանքերը, որպեսզի տապալի փաստաթղթի ընդունումը։ Ներկայումս նրանց ջանքերը հիմնականում ուղղված են հրեկան լոբբին իրենց կողմը շրջելուն։ Լրատվամիջոցի կարծիքով, այսօրվա քվեարկության ելքը  հիմնականում կախված է հրեա 7 կոնգրեսականներից, որոնց ձայների համար թուրքական կողմը շարունակում է պայքարը։ «Ներկա […]


Մարտ 4, 2010թ. 10:30

ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության բանաձի քննարկումից մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց է տեղի  ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները խոսել են տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին։ Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում  Ցեղասպանության բանաձևի քննարկմանը՝ Գյուլը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը թուրք ժողովրդի հանդեպ նման անարդարություն թույլ չի տա։ ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 10:00

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 3-ին հրամանագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Կահիրե)։ ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 09:20

Այսօր երևանյան ժամանակով ժամը 19:00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի, այնուհետև նաև քվեարկության դրվի  Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևը։ ԱՄՆ վարչակազմը բանաձևի քվեարկության առնչությամբ լռություն էր պահպանում։ Սակայն երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերն հայտարարել է. «2009թ. Ապրիլի քսանչորսի իր ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թ. […]