Քաղաքականություն

Մարտ 9, 2010թ. 14:34

ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու քվերակությանը, ինչպես հայտնի է, ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ «Հենակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը ներկայացրին տեղի ունեցածը։ […]


Մարտ 9, 2010թ. 13:35

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: […]


Մարտ 9, 2010թ. 12:31

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարտի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների […]


Մարտ 9, 2010թ. 11:24

Ս.թ. մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ  մամուլի վարչությունից: Զրույցի ընթացքում քննարկվեցին ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց […]


Մարտ 9, 2010թ. 11:12

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում […]


Մարտ 9, 2010թ. 09:45

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու: Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:


Մարտ 6, 2010թ. 14:00

«Արտգործնախարարությունը, ինչպես որ այլ կառույցներ, միշտ  էլ կատարելագործման կարիք ունեն: Մի քանի շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման մասին: Մենք նաեւ նախաձեռնել ենք որոշ փոփոխություններ դիվանագիտական ծառայության օրենքում: Չնայած ֆինանսական ճգնաժամի դժվարություններին, մենք մտադիր ենք բացել նոր դեսպանություններ, արդեն այս տարվա ընթացքում մի շարք երկրներում նոր դեսպանություններ են բացվելու: Չնայած նույն […]


Մարտ 6, 2010թ. 12:30

ՀՀ Հանրային Հեռուստատեսության լրագրողի հարցին, թե ամիսներ շարունակ որոշ հայկական քաղաքական ուժեր մեղադրել են ՀՀ ԱԳ նախարարին` արձանագրություններում առկա նախապայմանները չտեսնելու մեջ, նաև պահանջում էին նախարարի հրաժարականը.«Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին, դա չի՞ խանգարել Ձեր աշխատանքին». ԱԳ Նախարարն  ասել է.« Ընդհանրապես որեւէ գործողություն բերում է նաեւ հակազդեցության: Պասիվությունն է, գործողության բացակայությունն է, որ նվազ հակազդեցություն […]


Մարտ 6, 2010թ. 11:58

Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին,  կարևորել է կողմերի` մեկմեկու հանդեպ դրսևորած անկեղծությունն ու հետին մտքերի բացառումը: «Անկեղծ գործողը, բոլոր պարագաներում, շահեկան է դուրս գալիս: Հայաստանը գործել է անկեղծ, առանց հետին մտքի և դրան ականատես են եղել միջնորդ և աջակից երկրները: Մենք ասել […]


Մարտ 6, 2010թ. 11:30

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց  տալով Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Զրույց» ծրագրին նախ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի  ընդունումը. « Ես կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք իրենց քվեն տվեցին համամարդկային արժեքների բարձր նպատակների համար»: ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև այսպիսի դիտարկում է ներկայացրել. «Վերջին […]