Քաղաքականություն

Մարտ 6, 2010թ. 10:00

«Բարաք Օբամայի վարչակազմն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության վերաբերյալ  252 բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվի,,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչն ամերիկյան լրատվամիջոցներին հաղորդել է, որ վարչակազմն արդեն համաձայնության է եկել Կոնգրեսի ղեկավարության հետ այս հարցում։ «,Ենթադրում ենք, որ սրանով ամեն ինչ կավարտվի,,- ասել է նա՝ նկատի […]


Մարտ 5, 2010թ. 17:15

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած ՙՆախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՙՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙԲարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, ՙԿրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները:


Մարտ 5, 2010թ. 16:58

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Միացյալ Նահանգներից պահանջել է՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո հստակեցնել դիրքորոշումը հայ- թուրքական հարաբերությունների հարցում: «Մեր հարցը Վաշինգտոնին շատ պարզ է. դուք սատարո՞ւմ եք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին: Չենք ցանկանում ամեն տարվա գարնանն անցնել այս ճգնաժամի միջով: Այդ նպատակով էլ սկսեցինք Երեւանի հետ հարաբերությունների նորմալացումը եւ նման արձագանք […]


Մարտ 5, 2010թ. 16:51

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի վերաբերյալ որոշումից պետք չէ ցնծալ: Ցնծություն կլինի այն ժամանակ, երբ Նենսի Փելոսին այդ բանաձևը մտցնի կոնգրեսի օրակարգ»,-այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքով, սա առաջին ու ամենահեշտ քայլն էր, քանի որ բանաձևը դեռ պետք է անցնի հինգ ատյանով՝ կոնգրեսի օրակարգ, Սենատի […]


Մարտ 5, 2010թ. 16:39

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ ընդունեց, որը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում: Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում` թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ: Այս անգամ այդ մտահոգությանը […]


Մարտ 5, 2010թ. 14:20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ մի քանի ժամ քննարկումից հետո վավերացրեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը, որով 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես հայերի ցեղասպանություն: Այժմ հիմանական խնդիրն այն, է թե ինչ լուծում այն կստանա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  լիագումար նիստում: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին, թե […]


Մարտ 5, 2010թ. 13:40

Ս. թ. մարտի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip): Ողջունելով հյուրին` Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների […]


Մարտ 5, 2010թ. 12:50

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Կոստա Ռիկայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում բրիտանական The Financial Times թերթի լրագրողը հարցրել է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին. . «Ե՛վ Դուք, և՛ նախագահ Օբաման նախքան ձեր պաշտոնավարումն աջակցում էիք 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանության ճանաչելուն ուղղված արշավին: Սակայն վերջին օրերին և՛ Դուք, և՛ Օբաման կոչ արեցիք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին […]


Մարտ 5, 2010թ. 12:30

252 բանաձևի կազմման հիմքում ընկած է 106-րդ բանաձևը: Այս փաստաթուղթն էլ իր հերթին ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած` թիվ 316  բանաձևի ոգով: Այն երկրի նախագահին կոչ էր անում իր ամենամյա ուղերձում 1,5 հայերի բնաջնջումը բնորոշել որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ Ադամ Սմիթի, Ջորջ Ռադանովիչը Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերման […]


Մարտ 5, 2010թ. 12:00

«Բանաձևի ընդունումը առաջին լուրջ հաջողությունն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից ի վեր», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունմանը հետևած թուրքական արձագանքները, իր տեսակետը հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա. «Կրկին անգամ Թուրքիան փաստեց, որ խոսում […]