Օրերս լրացավ Սումգայիթյան ջարդերի 22 տարին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առ այսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշեց. «Ցավալի […]
Քաղաքականություն
Թուրքիայուն ժամ առ ժամ մեծանում է անհանգստությունը կապված մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունուման հետ: Պետք է նկատել, որ գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին նման իրվիճակ է ստեղծվում, սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ այս տարի Անկարայում առավել հավանական են համարում բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Թուրքական […]
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը: […]
«ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին»,- այսօր ասել է Հայաստան ժամանած ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ուրախ […]
Մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով: Բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները` նախարար […]
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին մեկնել էր Ֆրանիսա: Պետական այցը կշարունակվի մինչև մարտի 3-ը: Մեդվեդևի այցը Փարիզ կապված է Ռուսաստանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա բացման արարողությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Ֆանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարել է. «Ռուսաստանն […]
Այս օրերին Թուրքիայում շատ լարված է ներքաղաքական իրավիճակը։ Քրդական գործոնը լռեցնելուց հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել թուրք բարձրաստիճան զինվորականությանը, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության, կարելի է ասել նաև՝ երկրի վարչապետ Ռ. Էրդողանի քաղաքականությունից։ Մենաբանելով ստեղծված իրավիճակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում զինվորականության և աշխարհիկ ուժերի պայքարը բավական լուրջ հիմքեր ունի և այսօր մենք […]
Հայաստանի Ազգային Ժողովում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ընդունումը Թուրքիայում դեռ որեւէ կերպ չի մեկնաբանվում: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանն ու կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն ասել են, թե ավելի շուտ արձագանքում է ադրբեջանական մամուլը, քան թուրքականը: «Թուրքիան անտարբեր է հայ- թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման գործընթացի նկատմամբ, այդ երկրին այլ հարցեր են […]
Ադրբեջանի լրատվական դաշտը համալրվեց ևս մեկ ինտերնետային կայքով, այն կոչվում է, ոչ ավել ոչ պակաս՝ Armenia.az։ Շփոթվելու ու զարմանալու անհրաժեշտություն չկա, քանզի Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում իր ակտիվ քարոզչությունը: Կայքի հիմնադիրն ու ղեկավարն է ադրբեջանական լրատվական դաշտում հայտնի դեմքերից մեկը՝ Էլնուր Բաիմովը։ Կայքը ընթարցողներին է ներկայանում հայերեն լեզվով։ Այսինքն՝ այն ուղղված է հայ ընթերցասեր […]
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկին ու իրականացվող քայլերին նշեց, որ Թուրքիան« ընդհանրապես« պատանդ է իր իսկ քաղաքականության ձեռքը և տասնամյակներ շարունակ նրա կողմից վարվող ժխտողական քաղաքականությունն այսօր հանգեցրել է այն իրավիճակին, երբ ամեն ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կանգնում է մեծ մարտահրավերների առաջ։ Թուրքագետը համոզված […]




