Քաղաքականություն

Փետրվար 22, 2010թ. 19:11

Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին և խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին: Զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական […]


Փետրվար 22, 2010թ. 18:50

Ս.թ. փետրվարի 15-19-ն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2009թ. գնահատման նպատակով: ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը կազմված էր ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության պլանավորման, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման, Միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներից: Գնահատումը իրականացվում էր հետեւյալ թեմաներով` քաղաքական հարցեր, հարաբերություններ հարեւանների հետ, դատական բարեփոխումներ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն եւ ժողովրդավարական հաստատությունների կառուցում, մարդու իրավունքների հիմնարար […]


Փետրվար 22, 2010թ. 16:45

ArmAr.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը: –Պարոն Սահակյան, վերջին շրջանում այն կարծիքն է շրջանառվում, որ հայ-թուրքական արձանագրությունները մտել են փակուղի: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։ -Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ մեկ օբյեկտիվ և հասկանալի պատճառով. գործընթացը շարունակվում է, հարցը քննարկվում է,  երկու երկրների նախագահների ու բարձրաստիճան […]


Փետրվար 22, 2010թ. 15:00

Այսօր ՀՀ խորհրդարանում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի  և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու  հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը։ Քննարկման ընթացքում կարծիքներ արտահայտվեցին, թե ինչո՞ւ է այս համաձայնագիրը Հայաստանն առաջինը քննարկում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրներից և ոչ մեկը դեռևս այս փաստաթուղթը իր խորհրդարանում չի ներկայացրել […]


Փետրվար 22, 2010թ. 13:45

Ժառանգություն՚ խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, արձանագրություններն ընդհանրապես ՀՀ խորհրդարանում չպետք է քննարկվեն, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները միջազգային պայմանագիր է, որը կազմվել է օրինախախտումներով։ ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով, Ստյոպա Սաֆարյանն իհարկե անձնական կարծիքներ ունենալու իրավունք ունի, սակայն նրա այս կարծիքը ինքը չի կիսում։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի այս տեսակետի հետ համաձայն չէր նաև Համլետ Հարությունյանը, ում […]


Փետրվար 22, 2010թ. 13:43

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է  արձանագրությունների բովանդակությանը, և ամրագրել, որ դրանց առարկան երկուսն են՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, մնացածի վերաբերյալ տվել է եզրակացություն և այդ առումով կատարել է իմաստուն աշխատանք։ ՍԴ որոշումը վերջնական է, անբեկանելի է, բայց անթերի չէ. ՙՄենք վստահորեն կարող ենք ասել, որ մեր Սահմանադրական դատարանը, ինչպես […]


Փետրվար 22, 2010թ. 13:25

Ինչպես արդեն բազմիցս նշել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով։ ՀՅԴ-ն բազմիցս դիմել է ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի իրենց տրամադրվեն փաստարկներ, որ ընթացակարգային խախտումներ տեղի չեն ունեցել։ ՀՀ ԱԳ նախարարը սակայն նշել էր, որ այդ փաստաթղթերը կտրամադրվեն այն ժամանակ, երբ արձանագրությունները ներկայացվեն խորհրդարան։ Ինչպես փաստեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան […]


Փետրվար 22, 2010թ. 13:08

Մեկնարկեց ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանը։ Օրենքով սահմանված կարգով ՀՀ Աժ նիստերի օրակարգում ընդգրկված էր հասարակությանը հատաքրքրող կարևորագույն հարցերից մեկը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների քննարկումը։ Սակայն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչև արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն արձանագրությունների մասին տա իր եզրակացությունը։ ՀՀ ԱԺ […]


Փետրվար 22, 2010թ. 11:07

Դժվար է հիշել մեկ այլ ժամանակահատված, երբ արցախյան հիմնախնդիրը միջազգային ասպարեզում այսչափ քննարկվեր` միաժամանակ մի շարք երկրների կողմից:  Այսօր հայտնի  եռյակից բացի հիմնախնդրով  սկսել են հետաքրքրվել    նաև այլ պետություններ, որոնք փորձում են նաև հաշտատարի ուրույն դեր ստանձնել: Ժողովրդական լեզվով ասած` տեղից վեր կացողն իրեն  միջնորդ-հաշտատար է հայտարարում: Վերջերս նման հայտը շտապեց ներկայացնել նաև Ղազախստանը: […]


Փետրվար 22, 2010թ. 10:30

Ազգային ժողովն այսօր  մեկնարկում է հերթական քառօրյան: Օրակարգում   ընդգրկվել են 77 հարց և 26 միջազգային պայմանագրեր: Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց: Չորրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 22-ի ԱԺ նիստում: