Քաղաքականություն

Փետրվար 22, 2010թ. 10:00

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որը, «CnnTurk»-ի, կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ընդունված փաստաթուղթը դեմ է հանդես գալիս Անկարայի` երաշխավորի կարգավիճակով կիպրական բանակցություններին միջամտելու հնարավորությանը: Հիշյալ փաստաթղթի ընդունումից առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին և […]


Փետրվար 19, 2010թ. 21:00

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության և պլանավորման դեպարտամենտի զորային պլանավորման վարչության պետ, Ֆրենկ Բոլանդին և պլանավորման ու վերանայման  գործընթացի գնահատման խմբի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակական զարգացում է […]


Փետրվար 19, 2010թ. 19:45

Այսօր տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը։ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց։ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում […]


Փետրվար 19, 2010թ. 19:40

«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին  Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը: Մ. Սեչինը  հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին […]


Փետրվար 19, 2010թ. 19:10

Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և […]


Փետրվար 19, 2010թ. 18:50

19 փետրվար 2010թ., ք. Երեւան:  Այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ներկայացրած ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը: Այն կոչված է կարգավորելու  Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը: Նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքի համաձայն, գործող […]


Փետրվար 19, 2010թ. 18:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` գործող օրենքով  սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ […]


Փետրվար 19, 2010թ. 16:21

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին Դանիայի պատվիրակությունը պատրաստվում է օրակարգում ներառել ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Այդ մասին Վրաստանի խորհրդարանում  տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Մայք Աստրուպ Ջենսենը: Վերջինս ասել է.«Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի: Միջազգային հանրությունը հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ: Եվ մեր այցը Վրաստան նպաստելու է, որպեսզի մենք […]


Փետրվար 19, 2010թ. 16:20

«Քանի դեռ Թուրքիայի մեջլիսի կողմից չեն վավերացվել  հայ-թուրքական արձանագրությունները` մեր կողմից դրանց վավերցումը կլինի պատասխանատու քայլ: Մինչև այդ քայլին դիմելը, պետք է մի շարք քայլեր կատարենք»: Այս մասին այսօր լրագրողներին  ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը միաժամանակ փորձել է պարզաբանել` ինչ է հասկանում մի շարք քայլեր ասելով. ըստ նրա, նախ պետք է օրենք ընդունել, […]


Փետրվար 19, 2010թ. 16:04

Թուրքական «Sabah» թերթի բական ուշագրավ մի նյութ է հրապարակել: Թերթն իր ընթերցողների շրջանում  այսպիսի հարցում է անցկացրել. «Ըստ ձեզ` որո°նք են ամենավտանգավոր գաղափարները»: Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին: Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը պարզաբանում է, որ դրա նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, […]