Մի խոստումնալից միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` […]
Քաղաքականություն
ՀՅԴ-ն պատրաստվում է փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: Դա, ըստ Ա. Ռուստամյանի, […]
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Այս մասին նա ասել է BBS-ի թղթակցի հետ զրույցում: Նա կոչ է արել ազդակներ ուղղարկել նաև միջազգային հանրությանը: Քլինթոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է Իրանի հարցում Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը […]
Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Աբխազիան հայտարարել էր, որ թույլ է տալիս Ռուսաստանին իր տարածքում ռազմակայան կառուցել` ռուսական զորքերի տեղակայման համար: ՆԱՏՕ-ն անմիջապես իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ: Տեղակացնենք, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է 49 տարվա ժամկետով: Այն ստորագրվել է Աբխազիայի նախագահի մոսկովյան այցի ժամանակ; Դաշինքի ներկայացուցիչ […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին անդրադառնալով արցախյան հակամարտության հետևանքների վերացման հարցին, հայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է լուծվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը: Եվ իհարկե, հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը […]
ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, ով այսօր գտնվում է Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե. «Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»: Նա հայ լրագրողներին փորձել է համոզել հետևյալ կերպ. «Ծովափ չունեցող Հայաստանի համար փակ սահմանը բարդացնում է տնտեսության վիճակը, մեծացնում տրանսպորտային ծախսերը, սասանում մրցակցությունը: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, կհանգեցնի […]
Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունել է արցախա-ադրբեջանական հակամարտության խնդրի վերաբերյալ հայկական կողմի կոշտ ու կառուցողական հայտարարությունները: Բայց նաև շեշտել.«Ցանկալի է, որ այդպիսի հայտարարությունները ոչ թե զուտ հայտարարություններ լինեն, այլ խոսեն քաղաքականության վերանայման կամ փոփոխման մասին»: «Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը, ընդհանրապես, լուծում չեն կարող գտնել, եթե այդ լուծումները […]
Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե Հանրապետական կուսակցության անդամների մեծամասնությունն այսօր կողմնակից են հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` չսպասելով Թուրքիայի քայլերին: «Իմ կարծիքով, այդ ձգձգումները տեղին չեն, եւ ճիշտ կլինի, որ ինչպես նախահարձակ է եղել Հայաստանը, այդպես էլ նախահարձակ մինչեւ վերջ գնա, շարունակի: Դա […]
Իրանի դեսպան Մահմուդրեզ Սաջադին Ռուսաստանում գտնված ժամանակ ասել է, թե Իրանը դատապարտել է 2008-ի վրացական ագրեսիան, և պատրաստ է միջոցներ տրամադրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերականգնման համար: Սակայն, նա միաժամանակ նշել է, որ այսօր իր երկիրը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, շեշտելով, որ. «Կովկասյան տարածաշրջանում անկախ հռչակված երկրների անկախությունը ճանաչելը դեռ […]




