Քաղաքականություն

Փետրվար 10, 2010թ. 14:38

«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հողերի զիջման թեման պետք է փակված  համարել և բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմի վտանգին, ապա այն միշտ էլ կա, եթե երկու […]


Փետրվար 10, 2010թ. 13:14

Մեծարգո պարոն նախարար Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով  մեր’ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում  վավերացնել հայ-թուքակական արձանանագրությունները’ քանի հայերը չեն հրաժարվում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի […]


Փետրվար 10, 2010թ. 11:25

Ամերիկյան բանակի սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի «հետքերով» Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքականությունը աշխարհին մատուցում է փորձագիտական  ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով: Սա շատ հարմար տարբերակ է` արտաքուստ տպավորություն ստեղծելու, թե աշխարհի այս կամ այն անկյունը վերաձևելուն միտված փորձագիտական ծրագրերը ընդամենը այդ կենտրոնների  ուսումնասիրությունների արդյունք են: Մինչդեռ իրականում դրանք, լինելով պետականորեն հովանավորվող փորձագիտական կենտրոններ, շրջանառում են […]


Փետրվար 10, 2010թ. 10:16

«Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլին Վրաստանի խորհրդարանի նաժագահ Դավիթ Բակրաձեի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Մի բան պարզ չէ. ինչո՞ւ գոնե արտաքինից չեզոք կառույցի ղեկավարն է արտահայտում թուրքական դիվանագիտության տեսակետը: Իսկ Չավուշօղլուի դեպքում սա առաջին անգամը չէ: Մոտ երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ թուրք նախագահը իր պաշտոնում […]


Փետրվար 10, 2010թ. 10:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը  -Թուրքական դիվանագիտական խաղերը շարունակվեցին նաև ՀՀ ՍԴ որոշումից հետո։ Թուրքիան, որն անընդմեջ, ամեն առիթով նախապայմաններ է առաջ քաշում, հիմա ինքն է «որոշել» ինչ-ինչ նախապայմաններ «տեսնել»։  Ձեր կարծիքով Հայաստանի ՍԴ որոշման մեջ, եթե այն դիտարկենք թուրքական կողմի տեսանկյունից, ի՞նչը կարելի է որպես նախապայման համարել։ -Իհարկե ակնհայտ […]


Փետրվար 10, 2010թ. 09:30

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձին հետ։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն […]


Փետրվար 9, 2010թ. 20:00

Իսրայելի Կնեսետը վաղուց պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Հայտարարել է Կնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնը: «Մեզ` հրեաներիս համար, որ գիտենք, թե ինչ է Հոլոքոստը եւ պայքարն այն հերքողների դեմ, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայիմ […]


Փետրվար 9, 2010թ. 18:40

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը   համարում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված ուղերձն  ուղղված է ոչ թե Թուրքիային, այլ միջազգային հանրությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ճիշտ շեշտադրումներ անելու համար: Ըստ նրա միջազգային պրակտիկայում օդանավից ուղերձներ հղելն ընդունված ձև է, սակայն պետք է լինի հիմնավորված: Այս պարագայում, քաղաքագետը համարում է, որ […]


Փետրվար 9, 2010թ. 18:06

Ուկրաինայում  դեռևս չեն հրապարակվել նախագահական ընտրությունների վերջնարդյունքները։ Ըստ նախնական տվյալների, առջևում  Վիկտոր Յանուկովիչն է՝ 48,95% ձայնով, Յու. Տիմոշենկոյին տրված ձայները կազմում են 45,47%։ Եթե ձայների հարաբերակցությունն այս կերպ պահպանվի, ինչը շատ հավանական է, Ուկրաինայի նախագահ կընտրվի Վիկտոր Յանուկովիչը, ով չի թաքցնում իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Արդեն իսկ կանխատեսվում է, որ Վիկտոր Յանուկովիչի նախագահ ընտրվելու […]


Փետրվար 9, 2010թ. 17:18

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա՝ Վաշինգթոնում անցած շաբաթավերջին տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով, ինչի հետեւանքով մայրաքաղաքում ծանր իրավիճակ է ստեղծվել։ «,Ազատություն,, ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպման նոր ժամկետի մասին տեղեկություններ չկան։ Ամերիկայի հայ լոբբիստական շրջանակների կարծիքով, հանդիպումը հետաձգելը  պետքարտուղարությանը հնարավորություն կտա հրավիրվածների վիճահարույց ցուցակում փոփոխություններ կատարել։ Լոբբիստական մի շարք կառույցների պնդմամբ, հրավիրվածների […]