Քաղաքականություն

Փետրվար 9, 2010թ. 16:24

« Հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված առաջին քայլն արդեն արվել է, եւ դա վերջինը չի լինի», – այս մասին, ըստ CNN-Turk-ի, ասել է  Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նրա խոսքերով` դեռ հնարավոր չէ ասել, թե երբ կավարտվի գործընթացը, սակայն այն անհուսալի չէ: «Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը` կարճ ժամկետներում: Ես չգիտեմ` կվավերացնե՞ն, արդյոք, արձանագրությունները […]


Փետրվար 9, 2010թ. 16:11

Փետրվարի 9-ին Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող […]


Փետրվար 9, 2010թ. 15:35

ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` ուղղված Թուրքիայի նախագահ Գյուլին, նկատեց թե ՀՀ Նախագահի խոսքը շատ հստակ է  և գաղտնազերծման կարիք չունի. «Սերժ Սարգսյանը պատշաճության սահմաններում ներկայացրել է, որ խոսքն ու գործը պետք է մեկ լինեն, և որ ավելորդ ձգձգումը բացասաբար կանդրադառնա արդեն իսկ սկսված գործընթացի վրա»: Միայն մի […]


Փետրվար 9, 2010թ. 15:15

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որտեղ կոչ է անում ` «հանդես բերել վճռականություն, կատարել մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»: Ըստ էության, ՀՀ նախագահը կոչ է անում Թուրքիայի նախագահին վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա […]


Փետրվար 9, 2010թ. 14:19

«Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են»: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ստեղծված իրավիճակի պատճառը նա համարում է այն, որ երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը […]


Փետրվար 9, 2010թ. 14:11

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- ըստ «Armenia Today»-ի` կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: Նա զուգահեռներ է անցկացրել Բաքվում եւ Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի եւ 1915 թվականի Ցեղասպանության միջեւ: Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, […]


Փետրվար 9, 2010թ. 10:23

Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ […]


Փետրվար 8, 2010թ. 20:39

«Ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի հարցերը լուծելու համար։ Ինձ համար շատ հեշտ կլինի, լինելով արցախցի, ասել, որ ընդհանրապես այդ հարցը չենք քննարկում։ Ես ասում եմ, բայց ասում եմ որպես անհատ, իսկ հիմա պատասխանում եմ որպես  քաղաքական գործիչ և օբյեկտիվ մարդ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք բանակցային որևիցե գործընթաց, որը չենթադրի փոխզիջումներ։ Այլ բան է, թե […]


Փետրվար 8, 2010թ. 19:53

«Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի դեպքում, վերջինս կհայտարարի հակառուսական ՎՈւԱՄ կազմակերպությունից դուրս գալու մասին»,- կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դա կանի ընտրվելուց ոչ ուշ` իր ընտրողներին չհիասթափեցնելու համար: Ռուս քաղաքագետը իշխանափոխություն է կանխատեսում նաև Վրաստանում, որը ևս «դուրս կգա ՎՈւԱՄ-ից»: Արդյունքում` «այդ հակառուսական կազմակերպությունում կմնան միայն Ադրբեջանն ու Մոլդովան: […]


Փետրվար 8, 2010թ. 15:05

Ազատագրական պայքարում հաղթանակած Արցախի Հանրապետությունը քայլ առ քայլ իր ժողովրդավարական պետությունն  է կառուցում ու զարգացնում, մինչդեռ Ադրբեջանում շարունակում են  պատերազմի մասին իրենց հին երգը: Մի անգան արդեն տեսանք, թե ինչ ստացվեց, երբ «ադրբեջանական հզոր բանակը» (ընդ որում` կազմավորված և կազմակերպված` ի տարբերություն հայկական կամավորական ջոկատների) փորձեց պատերազմել: Մեկ անգամ արդեն պատերազմում կրած պարտությունը երևի քիչ […]