«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի կամ դա համարեր հնարավոր, ապա ամեն օր «նույն երգը երգելու փոխարեն» կսկսեր պատերազմը»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ապա շարունակել է.«Ադբեջանին պետք է հակադարձեն համանախագահները, որ պատերազմի դեպքում տարածքային ամբողջականության խնդրի գաղափարն ընդհանրապես վերանում է, և առաջնային է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին ենթատեքստով ասաց նաև մեր […]
Քաղաքականություն
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը և Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը և հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ և Դեյր Զոր նահանգի […]
1990թ. փետրվարի 12-ին ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ որոշումը: Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում […]
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարկվել է Աբդուլահ Գյուլի` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան նամակի բովանդակությունը: Ստորև ներկայացնում ենք այդ նամակը: «Ձերդ Գերազանցություն, Սիրելի բարեկամ, Շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային տարածքով անցնելու կապակցությամբ ինձ հղած ջերմ նամակի համար: Այդ առիթով ես էլ Ձեզ և հարևան հայ ժողովրդին եմ հղում իմ պատասխան ողջույնները: Գոհունակությամբ […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային հանրությունից»,- […]
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի շուրջ կատարված աշխատանքը եւ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ քննարկեց Արեւելյան գործընկերության` «Եվրանեսթի» աշխատանքի վերջնական փուլը: Նշվեց, որ […]
Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Թուրքական վերոնշյալ լրատվամիջոցը այդ քայլը որակել է որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»: Ըստ «Zaman»-ի` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը: Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը: […]
Սերբական «Ռադիկալ» կուսակցությունը, որը համարվում է երկրի հզոր ընդդիմադիր ուժը, հանդես է գալիս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահի տեղակալ եւ Սերբիայի խորհրդարանում (սկուպշինայում) կուսակցության խմբակցության առաջնորդ Դրագան Տոդորովիչը: Վերջինս հայտարարել է, թե. «Այդ հարցում մենք երկընտրանք չունենք: Մենք կողմ ենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Եվ […]
Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը ս.թ. փետրվարի 10-ին երկօրյա այցով ժամանեց Վարշավա: Այցի առաջին օրը տիկին Ղազինյանը հանդիպեց Լեհաստանի Տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու` Մարչին Կորոլեցին: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին հայ-լեհական տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով այն […]




