Հայկական կազմակերպություններն այսօր առավել քան ակտիվորեն զբաղված են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչման խնդրով: ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը նշել է, որ հիմա արդեն աշխատելու են այս բանաձեւի ճանաչման առջեւ բոլոր ճանապարհները բացելու ուղղութայամբ: Նա օրերս հանդիպումներ է ունեցել մի շարք ազդեցիկ կոնգրեսականների հետ, առաջին հերթին բանաձևի գլխավոր նախաձեռնող […]
Քաղաքականություն
Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը: Հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին` «Zaman»-ը հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, կարծիքներ փոխանակել Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ: Դավութօղլուն վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, ըստ որի, հայ-թուրքական սահմանը […]
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին կայցելի Կովկասի հակամարտությունների գոտիներ` աջակցելու դրանց հանգուցալուծմանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կանատ Սաուդաբաևն այս մասին հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին: «Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին Խորհրդային միության տարածքում: Հաշվի առնելով […]
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սթեյնբերգը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների […]
Այսօր Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ն. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: «Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել […]
Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրեցին փոխըմբռնան հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավարը, պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ասաց. «Հարգելի տիկին դեսպան, Հարգելի գործընկերներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային […]
Երոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 5-ին ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, զրուցակիցները քննարկել […]
Ղազախստանի ակտիվ մասնակցությունը ասիական տարածաշրջանի կազմակերպություններին, էներգակիրների բավարար պաշարները և բազմակողմանի արտաքին քաղաքականությունը օրեցօր ուժեղացնում են նրա դիրքերը միջազգային հարաբերություններում: Բացի այդ, նա լուրջ հնարավորություն է ձեռք բերել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն դառնալու համար: Սա կարող է ազդել Կենտրոնական Ասիայի նաև մյուս պետությունների վրա` ժողովրդավարական, համաչափ և բազմակողմանի քաղաքականություն իրականացնելու առումով: ԱՊՀ-ն, որը ստեղծվել է […]
Ս.թ փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք` ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը: Ռուսաստանի […]




