«Առաջին անգամ ՀՀ նախագահը իր լոնդոնյան ելույթով հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ չի զիջի: Եվ այդ առումով ես դրական եմ համարում երկրի ղեկավարի այդ ելույթը»: Այսօր այդ մասին լրագրողներին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հնչել են այնպիսի երանգներ, որ լսեն դրսի ուժերը, և այլևս բանակցել ավելին, քան թե կա: Դա հայրենասիրական առումով շատ դրական […]
Քաղաքականություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Արցախի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման ծրագրերի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է […]
Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ: Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում […]
Ս.թ. փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-երի միջև: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը: Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010): Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ–վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։ 2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության […]
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: «Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, […]
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց […]
Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է Անկարայում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զամանը»: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված 2009թ. Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ Թուրքիայի գրանցաց առաջընթացի գնահատման վերաբերյալ տարեկան զեկույցից մեկ օր հետո: Զեկույցում տեղ են գտել մի շարք հորդորներ` մասնավորապես կապված Կիպրոսի հիմնահարցի հետ: Էրդողանն ասել է, թե. […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ ունենալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովում նշել է, որ պահն է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրսևորեն քաղաքական կամք և գնան առաջ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ «Միևնույն ժամանակ պետք է համաձայնենք, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ […]
Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ մի շարք եվրոպացի հեղինակավոր գործիչները բաց նամակ են հրապարակել` հասցեագրված Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրնոխին: Նամակում եվրոպացի գործիչները կոչ են արել համաեվրոպական […]




