Հունվարի 28-ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն առաջին անգամ ստանձնել էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հավաքին մասնակցել են վեց տասնյակից ավելի երկրների հյուպատոսներ, ովքեր քննարկել են 2010 թվականի ծրագրերը եւ առաջիկա միասնական անելիքները: Ներկայացուցչական հավաքի մասնակիցները ողջունել են Հայաստանի գլխավոր հյուպատոսի նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է ջերմ մթնոլորտում […]
Քաղաքականություն
«Եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվի, ապա դա կլինի միմիայն Թուրքիայի մեղքով: Արդյունքում` գործի կդրվի «Հայկական ցեղասպանություն» մահակը, և Թուրքիան դեղին քարտ կստանա մեծ տերությունների կողմից` ցեղասպանության ճանաչման տեսքով», – կարծում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան արձանագրությունները կվավերացնի ապրիլի 24-ի նախաշեմին, ապա Դեմոյանի կարծիքով, Թուրքիան եղեռնի […]
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե «Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի, թե ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել, որովհետև թուրքական կողմը կատարել է արձանագրություններով նախատեսված իր պարտավորությունները», ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նշեց որ նմանատիպ հայտարարություններն ամենևին էլ նորությունն չեն: Սակայն. «Եթե թուրքական կողմը որոշակի խնդիրներ է փորձում […]
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հերթական հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի` արձանագրություններում ինչի մասին է խոսքը` « ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել»: -ՀՀ ՍԴ-ն իր եզրակացությունը տվել է` հայկական կողմը քննարկելու ոչինչ չունի։ Որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, իմ պարտականությունների մեջ չի մտնում Թուրքիայի […]
Օրերս առանց մեկնաբանությունների հրաժարական տվեց սպորտի նախարար ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը, նրան փոխարինեց նույն կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանը։ Այսօր լրագրողները պարզել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը տեղյակ չէ, թե ո՞րն է այս փոփոխության պատճառը։ «Պարոն Ծառուկյան, ասում են, փողերի յուրացման պատճառով է նախարարն ազատվել պաշտոնից», հարցին Պարոն Ծառուկյանը պատասխանել է.«Ես նման բանից տեղյակ չեմ», խորհուրդ […]
«Հայ-թուրքական համաձայնությունը փակուղի է մտել անհանգիստ տարածաշրջանում» վերտառությամբ մի ծավալուն հոդված է հրապարակել «Reuters» լրատվական գործակալությունը, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին: Խոսելով հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին, հոդվածագիրը նշում է, որ այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենար դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տնտեսության վրա և նպաստավոր պայմաններ կստեղծեր […]
Ուրբաթ օրը կայացած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: Ըստ այդմ, ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 14 պայմանագիր: Ինչպես տեղեկացնում է ArmAr.am–ի խորհրդարանական թղթակիցը, Հայաստանի և […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Թուրքիայում Եվրոնյուզ հեռուստաընկերության հեռարձակումից առաջ, պատասխանել է մի շարք հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Հարց – Եվրոպական Միության հետ ընթացող բանակցությունները դանդաղում են: Բրյուսելը մեղադրում է Թուրքիային բարեփոխումները ձգձգելու համար, իսկ դուք քննադատում եք Եվրոպական որոշ առաջնորդների` Թուրքիայի առջև ճանապարհը փակելու համար: ԵՄ-ին անդամակցելու պարտադիր 35 պայմաններից ութը կասեցվել են Եվրոպական […]
2005 թ. հունվարի 25 Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունվեց որոշում, որում հիշատակվում է, որ 2001թվականին Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորություններ են ստանձնել` միայն խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը: Որոշումը կոչ է անում երկու երկրների կառավարություններին «զերծ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժի կիրառումից և զինված գործողությունների իրականացումից»: ԵԽԽՎ-ն […]
Հայտնի բան է. անգլիական դիվանագիտությունն աշխարհում սովորաբար համարվել է լավագույնը: Հարյուրավոր տարիներ առաջացրել է հիացմունք, շարժել նախանձ, կորզել ծափեր: Հետո, երբ աշխարհի քաղաքական պատմության մաս սկսեցին կազմել նաև օսմանցի թուրքերը, հնարամիտ խորամանկության կամ խորամանկ հնարամտության նոր օրինակներ մեջտեղ եկան: Բնավ պատահական չէր, որ թուրքերին սկսեցին անվանել «Արևելքի անգլիացիներ» նկատի ունենալով հենց արդյունավետ դիվանագությունը: Զորօրինակ առաջին […]




