Քաղաքականություն

Փետրվար 1, 2010թ. 11:07

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կիրակի օրը Կիպրոս կատարած եռօրյա այցի ժամանակ: Նա  հույս է հայտնել, որ իր ներկայությամբ կպաստի բանակցությունների ընթացքին, և երկու կողմերի ղեկավարները քայլեր կկատարեն փոխհամաձայնության գալու համար: Այցի ընթացքում Մունը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի և Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ալի Թալաթի հետ: 1974 թվականից ի վեր Կիպրոսը փաստացի բաժանված […]


Հունվար 29, 2010թ. 13:00

Հունվարի 29-ին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ: Առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Նախարարներն ընդգծեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, մասնավորապես բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների […]


Հունվար 29, 2010թ. 10:20

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Լոնդոնում մասնակցում է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, հունվարի 28-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:  Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ: ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են […]


Հունվար 28, 2010թ. 14:21

Բանակի օրվա կապակցությամբ ArmAr.am-ը զրուցել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ –Հայոց բանակի տոնը մեր լավագույն տոներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր ազգ կարող է գոյություն ունենալ, լինել հպարտ և պաշտպանված, եթե ունի հզոր բանակ: Ահա թե ինչու մենք այս տոնը պետք է առանձնահատուկ ձևով նշենք, և հատուկ վերաբերմունք ցուցաբերենք  մեր զինվորականության նկատմամաբ: Երկու հայկական պետությունների` Հայաստանի […]


Հունվար 28, 2010թ. 13:35

Հոլանդացի քրիստոնեադեմոկորատ Ռիա Օմեն-Ռուժթենի որոշման նախագիծը, որ կազմվել է Թուրքիայի մասին իր կազմած զեկույցի հիման վրա, 11 ձեռնպահ և 60 կողմ քվեարկության արդյունքներով ընդունվել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Թուրքական մամուլի գնահատմամբ` որոշման այդ նախագիծը բնավ թուրքանպաստ չէ և ծառայում է հունական կողմի օգտին: Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` այդ նախագիծը փետրվարի 11-ին կհանձնվի […]


Հունվար 28, 2010թ. 10:41

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող դրական դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Երեկ  Panorama.am-ի հետ զրույցում` արձագանքելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցին, նման գնահատական հնչեցրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: «ԱՊԱ» գործակալությունը հրապարակել է Մևլութ Չավուշօղլուի հետ հարցազրույցի տեքստ, որտեղ թուրք խորհրդարանականին վերագրվում են կողմնակալ գնահատականներ` կապված […]


Հունվար 28, 2010թ. 10:00

Հայաստանի Ազգային Ժողովի կոալիցիոն մեծամասնությունը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, հունվարի 27-ի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի […]


Հունվար 27, 2010թ. 16:32

18 տարի առաջ ստեղծվեց Հայոց պետականության, խաղաղության և ազատության մեծագույն պաշտպան Հայոց բանակը: Իր գոյության 18 տարիների ընթացքում մեր բանակի մարտիկները կարողացան ոչ միայն հաղթանակած դուրս գալ պատերազմից, ազատագրել հայրենի հողը, այլև պահպանել ձեռք բերված ազատությունը` թևակոխելով պետականության կայացման նոր փուլ: Կատակասերներն ասում են, թե մեր բանակն արդեն չափահաս է և շուտով նրան էլ կտանեն […]


Հունվար 27, 2010թ. 15:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, […]


Հունվար 27, 2010թ. 14:59

Գազայի շրջանում Իսրայելի քաղաքականության գլխավոր քննադատներից մեկն իր «զենքն» ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ ազգային և միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոտնահարումներն անտեսելու համար: Հասարակական գործիչ և լրագրող Նաոմի Քլեյնը  քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որն իր երկրի հայ և քուրդ ազգաբնակչության իրավունքներն արհամարհելով հանդերձ, իր համերաշխությունն է հայտնում Պաղեստինի ժողովրդին: Քլեյնն ասել է, […]