Իսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները: «Էրդողանը անընդհատ կեղծ […]
Քաղաքականություն
Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է: Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ […]
Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, […]
Հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին, հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Նույն օրն իսկ` Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵԽԽՎ ամենամեծ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության-EPP բյուրոն չի հաստատել հայկական պատվիրակության լիազորությունները։ Մեկնաբանելով տեղի ունեցածը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշեց, որ գործընթացային առումով, այն, ինչ տեղի է ունեցել, ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահը որոշումներ ընդունելիս, պետք է ավելի զգոն լինի։ ArmAr.am
«Ըստ էության` թուրքերն այս գործի համար այդքան նպատակդրված չէին: Այժմ պատրվակ են ստեղծում գործընթացն ամբողջությամբ տապալելու համար»,- այսպես է սկսում «Sabah» թերթում հրապարակած իր հոդվածը թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարը: Նա նախ հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին ամերիկացի դիվանագետի խոսքը. «Եթե հայկական բարձրագույն այդ իրավական ատյանը արձանագրությունները ճանաչեր հակասահմանադրական, անշուշտ, կուժեղացներ Թուրքիայի դիրքերը, […]
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։ Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը: Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլեր, որտեղ կանցնի ԵԱՀԿ […]
Սոչիի «Grand Hotel Polyana» հյուրանոցում այս պահին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթանում է եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Ռուսական կողմից՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Ադրբեջանական […]
Այսօր Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։ Երեք երկրների ղեկավարները մեկ անգամ ևս կփորձեն Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ուղիներ գտնել։ Նշենք, որ 2009թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպում արդեն տեղի է ունեցել, ևս երկու հանդիպում կայացել է Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Այսօրվա հանդիպումը […]
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստը, որը կշարունակվի մինչև հունվարի 29-ը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ձմեռային այս նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացույթունը: «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և […]




