Քաղաքականություն

Հունվար 27, 2010թ. 13:18

Հայաստանը պարբերաբար` տարբեր պետական մակարդակներով հայտարարում է այն մասին, որ մեր երկիրը ոչ մի դեպքում, երբե’ք չի գնալու զիջումների Արցախի հարցում: Ադրբեջանական կողմը, պարբերաբար ընկնելով քաղցր հիշողությունների գիրկը, շարունակում է խոսել «ադրբեջանական Ղարաբաղի» մասին:  Նրանք այսօր անգամ չեն շրջանառում «ԼՂԻՄ» վարչատարածքային միավորը: Դեռեւս 1991 թվականին Ադրբեջանը կազմալուծել է ԼՂԻՄ-ը եւ դրա հատվածները ներառել իր այլ […]


Հունվար 27, 2010թ. 12:52

«Արդյո՞ք կառավարության համար պարզ չէ, որ Հայաստանը հետ չի կանգնելու իր նախկին քաղաքականությունից: Արդյո՞ք այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը դրա ևս մեկ ապացույցը չէ: Այդ ամենից հետո ստորագրված արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- հայտարարել է թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը: Կոչ անելով իր երկրի կառավարությանը խորհրդարանից հետ […]


Հունվար 27, 2010թ. 12:45

Ներկայացումը վերջապես ավարտվեց: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում Թուրքիայի՝ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու անվերջ արդարացումներին: Հայ ղեկավարները, ովքեր միամտորեն կարծում էին, թե Թուրքիան կբացի իր սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սկսել են կասկածել թուրքերի անկեղծությանն ու խորհել արձանագրությունների հնարավոր տապալման մասին: Այժմ մեղադրանքներ ներկայացնելու ժամանակն է սկսվել: Ու՞մ մեղքով չեն վավերացվում արձանագրությունները: Իմ կարծիքով, […]


Հունվար 27, 2010թ. 12:27

«CnnTurk» լրատվական ծառայությունը տագնապի աղմուկ է բարձրացրել այն պատճառով, որ Վաշինգտոնի համալսարաններից մեկում կազմակերպված սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան: Այսպես` Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հրավիրվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: Սեմինարին մասնակցել է նաև Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը, որն […]


Հունվար 27, 2010թ. 09:30

Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ նշեցին, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ […]


Հունվար 26, 2010թ. 19:53

Ինչպես փոխանցում է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել մեր արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբադյանի հետ` հայ-թուրքական հարաբերությունների ու արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին հակիրճ տեղեկություն էր այսօր տեղադրվել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի վրա, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքել այդ լուրը: Տեղեկատվությունը այսօր հաստատեց նաեւ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը: […]


Հունվար 26, 2010թ. 18:59

Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին  գրում է  ՀՀ ԱԺ հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ […]


Հունվար 26, 2010թ. 17:36

Նիկա Գիլաուրիին Երեւան  է ժամանել  հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, […]


Հունվար 26, 2010թ. 15:21

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը /հրավիրյալի կարգավիճակով/ և վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման վերաբերյալ հարցը: Քննարկման […]


Հունվար 26, 2010թ. 14:46

«Հայ–ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փնտրել այլ` նոր և, բնականաբար, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ: Ադրբեջանի իշխանությունները ինձանից նեղանում են, բայց չէ՞ որ այդ միջէթնիկական հակամարտության մեղավորը ես չեմ: Ես ընդամենը արձանագրում եմ ակնհայտ հանգամանքները` որպես մասնագետ, որն […]