Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ Նկոլայ Պատրուշեւը նշել է, որ […]
Տարածաշրջան
Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր […]
Թեհրանում մարտի 16-ին խստացվել են անվտանգության միջոցառումները, որպեսզի կանխեն մարտի 16-ի գիշերը կրակի պաշտամունքին նվիրված ավանդական արարողությունը ընդդիմության կողմից հակակառավարական ցույցի վերածելու փորձերը: Ականատեսները նշում են, որ ոստիկանությունը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում, այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերահսկում են հարակից շրջանները, որտեղ սովորաբար հավաքվում են ընդդիմադիր Կանաչ շարժման աջակիցները: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին կապերի […]
Ավստրիայում ձերբակալել են վրացական մաֆիայի երկու պարագլուխները, որոնք ղեկավարել ու իրականացրել են այդ երկրում բնակարային գողությունները, ըստ Ավստրիայի ոստիկանության փոխանցած տվյալների, նման բնույթի հանցագործությունների 30 տոկոսն իրականացվել է վրացական պարագլուխների միջոցով: Վիեննայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Վրաստանի 25 քաղաքացիների, որոնցից առգրավվել են 40կգ զարդեղեն: Ինչպես հատնում է Ավստրիայի ԱԳՆ-ն, նրանք բոլորը Ավստրիայում ապրում էին օրինական […]
«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների: Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր […]
«Հայաստանի և Վրաստանի «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան» ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վիրահայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից ամենահրատապը շարունակում է մնալ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու, ջավախքահայ ակտիվիսների հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնելու, սահմանային անցակետով մարդկանց ու բեռների ազատ […]
Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը վերջերս հանդես էր եկել հերթական հայտարարությամբ. այս անգամ նա որոշել էր Թուրքիայից արտաքսել Թուրքիայում գտնվող հայերին։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այդօրինակ հայտարարությանը ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մինչև 1915թ. Օսմանյան Կայսրությունում 2 մլն – ից ավելի հայեր էին ապրում, ներկայիս Թուրքիայում, բնականաբար, հայերի թիվը շատ ավելի փոքր է։ […]
Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է Հայաստանին` հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, […]
Թուրքական «Զաման» (Zaman) թերթը տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ: Թերթը նշում է, որ դրան է նպաստել Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ […]




