Տարածաշրջան

Մարտ 19, 2010թ. 10:50

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում  ապօրինի բնակվող 100 հազար հայերին երկրից կվտարեն, ասել, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, որ Թուրքիայի վարչապետի ասածն ուղղակի ճիշտ չի ընկալվել. «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ, շատ ավելի քիչ […]


Մարտ 19, 2010թ. 09:30

Արևմտյան վերլուծաբանները վերջին շրջանում առավել հաճախ են շրջանառում այն կարծիքը, թե շատ հավանական է, որ աշխարհն ականատես դառնա թուրքական պետության փլուզմանը: Իբրև հիմնավորում բերվում է հետևյալ փաստարկը. Թուրքական քեմալական հանրապետությունը մշտապես հիմնված է եղել զինված ուժերի հզորության վրա: Քանի որ այս երկրում չկան` առաջացած խնդիրներին քաղաքական  լուծելում տալու ավանդույթ, հետևապես գործի է դրվում զինվորականության ուժը: […]


Մարտ 18, 2010թ. 20:45

Թուրքիան կդառնա նացիստական Գերմանիան, եթե հայ միգրանտներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակից Յըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարավորության մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թե հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը: Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ […]


Մարտ 18, 2010թ. 20:38

Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ արծարծել է բանակում սեռական բռնությունների դեպքերի ավելացման խնդիրը և դժգոհել, որ պաշտպանության նախարարը ներկա չէ քննարկմանը: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված պաշտպանության նախարարությունում, երբ բանակում սարսափելի դեպքեր են կատարվում»,– հայտարարել է պատգամավորը: ArmAr.am


Մարտ 18, 2010թ. 19:23

Ինչպես հայտնում թուրքական Aksam-ը, Թուրքիայի Ադափազար քաղաքում 26-ամյա Մեհմեդ Թեմիզելը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա: Թեմիզելը նախ ներկով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին ֆաշիստական սվաստիկա է նկարել, իսկ  արձանի հետնամասում  մի գրություն է թողել, ապա  կացնով սկսել է հարվածել արձանին: 26-ամյա երիտասարդը ձերբակալելված է: ArmAr.am


Մարտ 18, 2010թ. 16:29

2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%),  ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: […]


Մարտ 18, 2010թ. 16:17

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մեջ սեպ խրվի։ Դա հաստատեց նաև օրերս Լոնդոնում Թուրքիայի վարչապես Ռ. Էրդողանի արած հայտարարությունը։ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի այս դիտարկմանը և այն  հարցին, թե Հայաստանն ի՞նչ ջանքեր պետք է գործադրի Թուրքիայի կողմից ձեռնարկված նմանատիպ քայլերը կանխելու համար, […]


Մարտ 18, 2010թ. 14:47

ՀՀ  Պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում’ Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Մինչդեռ,   ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, նույն օրը ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ […]


Մարտ 18, 2010թ. 14:05

ՀԱՕԿ-ի հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  ռազմավարության հիմքում  ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը  Բաքվում  կայանալիք Եվրոպայի  ըմբշամարտի առաջնությունը  վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի […]


Մարտ 18, 2010թ. 12:45

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Լիզ Ֆուլերը (Պրահա) և Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը (Երեւան) փորձել են բացատրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի «քաղաքական երկարակեցությունը»: «Ադրբեջանի անխորտակելի գեներալը» վերտառությամբ հոդվածում նրանք արձանագրում են, որ Աբիեւը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Հիմա նա 60 տարեկան է, […]