«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին […]
Տարածաշրջան
Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, […]
Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։ Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու […]
Արդեն երեք ամիս է` պահվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նավթալանում տեղակայված զորամասերից մեկի սպաների աշխատավարձերի 30-40 տոկոսը: Պահված գումարով կառուցվում է զորամասի շտաբի նոր շենքը: Զորամասի սպաներին հանձնարարվել է շարքից դուրս եկած ավտոմեքենաներն ու տեխնիկան նորոգել սեփական միջոցներով: Իմանալով, որ հանձնարարությունը վերեւից է տրված` սպաները դրա դեմ չեն բողոքում` վախենալով գլխացավանքից: Այս մասին տեղեկացնում է […]
Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում […]
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին վերլուծել կատարվածը: Հարկ է նկատել, որ այս տարի արևմտյան մամուլի կողմից խնդրի նկատմամբ առկա ուշադրությունը աննախադեպ էր: Միաժամանակ, հետաքրքիր են շեշտադրումները. գրեթե բոլոր վերլուծաբանների քննադատության թիրախը Թուրքիան է. թուրքական իշխանությունների անզուսպ պահվածքի մասին գրում են բոլոր թերթերը: […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարան Վաշինգտոնից սպասում է համարժեք պատասխան: Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ մինչեւ Վաշինգտոնից պատասխան չլինի, Թուրքիայի դեսպանը Միացյալ Նահանգներ չի վերադառնա: Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարարությունում ընթանում են բարձր մակարդակի խորհրդակցություններ, որոնց […]
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: ՀՀ Նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին: ArmAr.am
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: […]
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում […]




